Ուզեցա կտ րել մազերս… վարսավիրը ավարտեց, վերցրի ավելը և հատակին թափված մազերս հավաքեցի, ողջ ընթացքում մի ջահել կին ծիծաղում ա….: Չհամբերեցի, մոտիկացա իրեն ու հարցրի…Նավասարդ Խաչատրյան

Նավասարդ Խաչատրյանը գրել է. Երևանում էի…: Երևան գալուս հաջորդ օրը ուզեցա մազերս մի քիչ թեթևացնել` կտ րել: Քանզի քաղաքում չունեմ ծանոթ վարսավիր` որոշեցի մտնել 1-ին իսկ պատահած վարսավիրանոցը: Այդպես էլ արեցի: Մտա այն վարսավիրանոցը որը 1-ինը պատահեց ճամփիս: Բավականին մեծ վարսավիրանոց էր:

Իրար կողք` (խաչաձև) դասավորությամբ աշխատում էին 4 վարսավիր: Երկուսը` երիտասարդ, 2-ն էլ բավականին տարիքով: Վարսավիրանոցում՝ իր հերթին կար սպասող մի ջահել տղա, կային նաև մի քանի կանայք, ովքեր իրենց երեխաներին էին բերել մազ կտ րելու: Մի քանի րոպե նստեցի, ու վարսավիրներից երկուսը ազատվեցին: Այդ` արդեն ազատ երկու վարսավիրներից

մեկին մոտիկացավ կանանցից 1-ը իր երեխայի հետ, և բացատրում էր թե ինչպես կ տրի իր երեխու մազերը: Իսկ մյուս վարսավիրին` որը տեսքից դատելով ամենատարիքովն էր և կլիներ մոտ 60-65 տարեկան, ես մոտիկացա: Նստեցի աթոռին և ասեցի թե ինչպես կտ րի մազերս: Այդպես….:
չորս վարսավիրներն էլ աշխատում են…: Իսկ մեր կողքը` սպասում են այն մի

քանի կանայք՝ իրենց երեխաների հետ, ու այն ջահել տղեն: Անցավ երևի մի 20-25 րոպե…: Իմ մազերը կտ րող վարսավիրը ավարտեց: Ես վեր կացա տեղիցս, գումարը վճարեցի իրեն, ասեցի շնորհակալություն… ու….: Ու վերցրեցի կողքիս դրված ավելը ու հատակին թափված իմ մազերն եմ հավաքում: Վարսավիրը ասեց` պետք չի ցավդ տանեմ, ես կանեմ: Ասեցի` չէ նորմալ ա ձյաձ ջան…, և շարունակում եմ:

Նստածները ինձ են նայում, մնացած վարսավիրները նույնպես՝ հայելու միջով: Այդ պահին նկատեցի որ նստած ջահել կանանցից մեկը ինձ նայելով (փրտկացրեց), քմծիծաղ տվեց…., խնդում ա…:
Մազերս հավաքեցի, լցրեցի արկղի մեջ….: Այս ամբողջ ընթացքում են ջահել կինը հլա ծիծաղում ա….: Չհամբերեցի, մոտիկացա իրեն, բարևեցի՝ բարևեց…: Իրեն հարցնում եմ` -Քուր ջան ըստ քեզ քանի՞ տարեկան կլինեմ ես

Լրջացավ…: Պատասխանեց` -Ի՞նչ իմանամ: Ասում եմ` -Դե մոտավոր ասեք, ինչքա՞ն կտայիք: Վերից վար չափեց, -Դեեե մի 24-25: Ասում եմ` -Հա, համարյա ճիշտ եք…, և շարունակելով խոսքս հաջորդ հարցս տվեցի` -Իսկ այն վարսավիրը՝ որ կտր եց իմ մազերը, ինքը քանի՞ տարեկան կլինի: Կինը դեռ չէր հասցրել բերանը բացի և պատասխանի, վարսավիրը շուռ եկավ ու` 65 եմ ցավդ տանեմ…: Վարսավիրի պատասխանից հետո

կրկին շրջվեցի դեմքով դեպի կինը և ասում եմ` -Քուր ջան, դուք երևի մի 28-32 տարեկան կլինեք, ոչ ավելի, իսկ ձեր հայրը կլինի մոտավոր հենց այս վարսավիրի տարիքին…: Կինը` -Հա համարյա գուշակեցիք…, և խոսքի հետ մեկտեղ էլի փրտկացրեց)…: Էդ կնոջն ասում եմ` -Եթե ձեր 65 տարեկան հայրը նստած լինի` ասենք մի նստարանի վրա, իսկ կողքի նստարանին նստած լինեմ ես, և այդ պահին իր ձեռքից օրինակի համար ակնոցը ընկնի գետնին, իսկ ես՝ կռանամ վերցնեմ այն և տամ ձեր հորը, և դուք էլ

դա կողքից նայելուց լինեիք, ի՞նչ կմտածեիք իմ մասին կամ ի՞նչ կանեիք: Պատասխանեց` -Կմտածեի որ շատ շնորքով, մեծին հարգող տղա էս, և նաև կասեի՝ շնորհակալություն…, այսքան բան: Ասում եմ` -Այ ապրես քուր ջան, և շարունակում եմ, բա այդ դեպքում ինչու՞ ես ծիծաղում այն բանի համար` որ ես այս 65 տարեկան մարդու փոխարեն կռանում ու իմ սեփական մազերն եմ վերցնում գետնից: Կինը ավելի լրջացավ, անգամ` կարելի ա ասել մի քիչ էլ նե ղվեց….:

Կողքի սպասողները և վարսավիրները ժպտացին…, իսկ հենց անմիջապես իր կողքը նստած կինը ինձ նայելով և նույնպես ժպտալով գլուխը վեր-վար էր անում…: Այդպես…, դուրս եկա վարսավիրանոցից, ներսում թողնելով՝ չորս ժպտացող վարսավիր, մի քանի այլ ժպտացող դեմքեր, ու մի հատ էլ լրջացած ու նեղված հայացք…: Բայց ոչինչ…, հետո նա էլ կժպտա…, այն ժամանակ` երբ կմտածի ասածներիս շուրջ….:

(Visited 33 times, 1 visits today)