Որքան երկար ես ձգում զսպանակը , այնքան հզոր է լինելու հակազդեցության ուժ:Եվս մեկ շատ կարևոր փաստ ՝ աշխարհի ոչ մի երկրում ուտիլիզացված կոռուպցիոն , դիկտատորական ռեժիմները կրկին ետ չեն վերադարձել իշխանության

Որքան երկար ես ձգում զսպանակը , այնքան հզոր է լինելու հակազդեցության ուժը: Ֆիզիկայի այս պարզ օրենքը կրառելի է մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներում , առավելապես քաղաքականության մեջ , որտեղ գործ ունես կոլետիվ մտածողության հետ:


Զարմանալի է , որ այս պարզ ճշմարտությունը չեն գիտակցում կոռուպցիոն ,դիկտատորական ռեժիմները , չնայած արդյունքն ակնհայտ է , իսկ վերջաբանը կանխատեսելի:

Հնարավոր է , որ գիտակցեյին , եթե դպրոցներում եվ համալսարաններում սերտած լինեյին «Բացասման բացասման» , կամ «Պատճառահետևանքային» կապերի դիելակտիկական օրենքները:
На изображении может находиться: один или несколько человек

Լինում են դեպքեր , երբ նման ռեժիմներ կյանքն արհեստականորեն երկարաձգվում է , քանի դեռ նրանց հնարավոր է օգտագործել աշխարհաքաղաքական կետրոնների խաղերի մեջ , սակայն ի վերջո նրանց ուտիլիզացնում են:Միշտ:Դա անում են այն պարզ պատճառով , որ ցանկացած պետության մեջ գործոն են ոչ , թե կառավարություններն ու նախագահները , այլ այն կառավարություններին եվ նախագահներին ընտրած ժողովուրդը , այսինքն կոլեկտիվ մտածողության կրողները: Սա աքիսոմատիկ ճշմարտություն է:

Եևս մեկ շատ կարևոր փաստ ՝ աշխարհի ոչ մի երկրում ուտիլիզացված կոռուպցիոն , դիկտատորական ռեժիմները կրկին ետ չեն վերադարձել իշխանության:

(Visited 30 times, 1 visits today)