ՈՉ-ի կողմնակիցները մեծ մասամբ հրաժարվում են գալ և իրենց տեսակետները հայտնել

Պետրոս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ուրեմն քարոզարշավի սկզբից խիստ հանձնարարել եմ հավասարապես լուսաբանել Այո ի և Ոչ ի բոլոր գործողությունները։ Քանի որ չկա ՈՉ ի փաստացի քարոզ ,չի եղել մի օր ,որ չկապնվենք ՈՉ ի շտաբի,ՈՉ ի կողմնակից քաղաքական ուժերի հետ և չխնդրենք ներկայացնել իրենց տեսակետները ։Ավելին ,մեծ մասամբ մերժում ստանալով ՝մենք լուսաբանում ենք ՈՉ ի կոցմնակիցների ֆեյսբուքյան ստատուսները նույնիսկ ։
Պաշտոնական նամակով դիմել ենք ՈՉ ի բոլոր կողմնակիցներին մեզ հյուրեր , կարծիքներ տրամադրելու համար։Պատասխան չկա։Ու այսքանից հետո Մեդիա Պաշտպանը մեզ մեղադրում է անաչառության մեջ, միտումներ է տեսնում։
1 կոչ ենք անում Աղասի Ենոքյանին չարատավորել մեդիապաշտպանի ինստիտուտը՝մասնագիտական ունակությունների խայտառակ որակից ելնելով
2 կոչ ենք անում չվարկաբեկել Հանրային Հեռուստաընկերությունը, Լուրերը ակնհայտ անկողմնակալ հրապարակումներով
3 Քանի որ պրն Ենոքյանը սիրում է շեշտել, որ մենք հանրային ֆինանսավորում ենք ստանում հետևաբար կողմնակից է ֆինանսների թափանցիկության ՝ հորդորում ենք հրապարակել իր ֆինանսավորողի տվյալները
4 Իսկ Աղասի Ենոքյանի ֆինանսավորողին կոչ ենք անում փողերը քամուն չտալ

(Visited 116 times, 1 visits today)