Շիշ բռնողի հարսանիքի քավորը եղել է Փաշինյանը. անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվել․

Մեր տեղեկություններով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունն ունեցող Հայկ Սարգսյանի հարսանիքի քավորը եղել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հարսանիքը տեղի է ունեցել «Փրայմ Հոլ» ռեստորանի շքեղ դահլիճում, հրավիրյալների թիվը հասել է մոտ 500-ի, նրանց մուտքը եղել է անձնագրերով:

Նիկոլ Փաշինյանի համար անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվել:

Դահլիճի շրջակայքում դիպուկահարներ են տեղակայված եղել, 100-ավոր ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ են հսկել տարածքը:

Ականատեսների խոսքով` նույնիսկ ռեստորանի սպասարկող աշխատակազմին անվտանգության ածխատակիցները չեն թույլատրել Փաշինյանի կողքով անցնել:

Հայկ Սարգսյանի հարսնացուն գործարար Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է՝ Օլյա Հայրապետյանը:

(Visited 41 times, 1 visits today)