Շաբաթվա ո՞ր օրն է ավելի հավանական սրտի կաթված ստանալը


Սրտամկանի ինֆարկտը կամ  սրտի կաթվածը առաջանում է, երբ սրտի որևէ հատվածում նվազում կամ դադարում է արյունահոսքը, բերելով սրտամկանի վնասման: Սրտամկանի ինֆարկտ նշանակում է սրտամկանի հյուսվածքի մահ: Կաթված կարող է լինել ցանկացած տարիքում, և ապրելու շանսերը մարդու մոտ հաճախ պայմանավորված են առաջին օգնություն ցուցաբերելու գրագիտությամբ:
Սրտի կաթվածի ընդհանուր ախտանիշներից են հևոցը, սրտխառնոցն ու փսխումը, սառը քրտինքը, մարմնի վերին մասում, այդ թվում՝ ձեռքերի, պարանոցի, մեջքի, ծնոտների կամ որովայնի շրջանում դիսկոմֆորտը, գլխապտույտը կամ ուշագնացությունը:Կանայք կարող են ունենալ նաև մեջքի կամ պարանոցի ցավեր, մարսողական խնդիրներ, այրոցք, գլխապտույտ, շնչարգելություն, հոգնածություն, սրտխառնոց կամ ցավեր ծնոտի հետին մասում։ Այս ախտանշանների վրա հաճախ կամ շատ են կենտրոնանում, կամ շփոթում են այլ խնդրի հետ:
Համարվում է, որ հիվանդին, որի մոտ կասկածվում է սրտի կաթված, նախքան շտապ օգնության ժամանելը, խորհուրդ է տրվում հազալ. դա կնպաստի արյան շրջանառության լավացմանը: Հիվանդին կարելի է նստեցնել կամ պառկեցնել, սակայն ցանկալի է, որ նրա գլուխը լինի փոքր-ինչ վեր բարձրացված: Պետք է թուլացնել հիվանդի հագուստը, որպեսզի նա կարողանա հեշտությամբ շնչել: Ցանկալի է դեղորայք չտալ հիվանդին. միայն բժիշկները կկարողանան ճիշտ կողմնորոշվել և տալ ճիշտ դեղամիջոցներ, հակառակ դեպքում սխալ դեղորայքով հնարավոր է վնասել հիվանդին: Ցանկալի է չտալ հիվանդին սնունդ կամ կոֆեին պարունակող ըմպելիք: Ծխել, վեր կենալ և քայլել նույնպես չի թույլատրվում: Եթե անգամ հիվանդի վիճակը լավացել է, պետք է, այնուամենայնիվ, սպասել շտապ օգնությանը:

Ամենամշտական ռիսկի գործոնները սրտամկանի ինֆարկտի համար համարվում են ծեր տարիքը, ակտիվ ծխելը, բարձր զարկերակային ճնշումը, շաքարային դիաբետը և այլն: Այլ ռիսկի գործոններից են արական սեռը, ցածր ֆիզիկական ակտիվությունը,սթրեսը, ճարպակալումը և ալկոհոլի օգտագործումը Ցանկացած տարիքում տղամարդիկ ունեն ավելի մեծ ռիսկ սիրտանոթային հիվանդության զարգացման, քան կանայք:
Հետաքրքիր փաստ է այն, որ սրտի կաթվածներն ավելի հաճախակի են տեղի ունենում երկուշաբթի օրերին:

(Visited 29 times, 1 visits today)