Նոր լուսանկար Քիմ Քարդաշյանի և Արմեն Սարգսյանի հետ ընթրիքից

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է «Ինստագրամի» իր էջում լուսանկարներ հրապարակել Հայաստան կատարած այցից: Այս անգամ նա իր էջում կիսվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հոկտեմբերի 8-ին ունեցած ընթրիքի լուսանկարով:

«Նախագահ Արմեն Սարգսյանի և նրա ընտանիքի հետ ընթրիքը զիլ էր: Այնքան հիանալի իրադարձություններ են կատարվում Հայաստանում»,- լուսանկարը մակագրել է նա:

Քիմ Քարդաշյանն աշխարհում ամենամեծ թվով հետևորդներ ունեցող հեռուստաաստղերից է:

(Visited 24 times, 1 visits today)