Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով դատավճիռը չեղարկվեց. գործը կուղարկվի նոր քննության

Գործարար Մհեր Պողոսյանի՝ 26 տարի առաջ տեղի ունեցած սպшնության գործով դատապարտված ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդի, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ դատավճիռը քիչ առաջ բեկանվեց:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով բավարարելով ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի վերաքննիչ բողոքը, որով վերջինս պահանջում էր նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բեկանել 26 տարվա վաղեմության սպանության գործով կայացված դատավճիռը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:Նոր երեւան եկած հանգամանքը տվյալ դեպքում սպшնվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի հաղորդումն էր. հեղափոխությունից հետո Էդուարդ Պողոսյանը ոստիկանության Վաղարշապատի բաժին  նշելով, որ 1994-ի ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում իր հորը՝ Մհեր Պողոսյանին, դիտավորյալ սպшնել է Հրանտ Գրիգորյանը, սակայն դեպքի իրական հանգամանքները խեղաթյուրվել են, եւ արդյունքում, վերջինս դատապարտվել է ընդամենը 1 տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար։Ըստ դատախազության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Հրանտ Գրիգորյանի հաղորդման հիման վրա 2018 թվականին հարուցված գործի նախաքննության եւ հարուցված վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների, ինչպես նաեւ՝ 1994 թվականին կայացված դատավճռի համադրված վերլուծությունից ակնհայտ է դարձել, որ այդ դատավճիռն օրինական եւ հիմնավոր չէ, քանի որ դատարանը սխալ է գնահատել գործով ձեռք բերված ապացույցները եւ Հ. Գ.-ին դատապարտելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով՝ թույլ է տվել նյութական եւ դատավարական իրավունքի խախտում. «ՀՀ Վճռաբեկ դատարանի եւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում ակնհայտ է դարձել, որ Մ. Պ.-ին կյանքից ապօրինաբար զրկելու դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ դատաքննությունը կատարվել են ակնհայտ թերություններով ու քրեական դատավարական նորմերի խախտումներով»,- ասված էր Դատախազության հաղորդագրության մեջ:

Այսպիսով, բողոքի՝ ամիսներ տեւած քննությունն այսօր ավարտվեց: 26 տարվա վաղեմության գործը կուղարկվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

(Visited 29 times, 1 visits today)