Ձմերուկի հյութն հոսում էր, ամբողջությամբ օշարակի մեջ էի, մեղուները հարձակվել էին վրաս, երևի տղա մեղուներ էին

Դերասանուհի Սաթեն Ղազարյանի կարանտինը շատ պրոդուկտիվ է անցնում։ Գեղեցկուհին հասցրել է մասնակցել ֆոտոշարքի, որն առաջինը տրամադրել է Showbiz.am կայքին։

«Հրազդանի կիրճում էր նկարահանումը, քարը որի վրա նստել էի սարսափելի ծակծկում էր, անհարմար էր, ձմերուկի հյութն էլ հոսում էր, ամբողջությամբ օշարակի մեջ էի, ու դա շարժել էր մեղուների ուշադրությունը, պարսը հարձակվել էր վրաս, երևի տղա մեղուներ էին»,— կատակում է Սաթենը՝ պատմելով ֆոտոշարքի մասին։

Սաթենը նշեց, որ փորձում է համատեղել հանգիստն ու աշխատանքը, փոքրիկ որդու հետ շրջում է Հայաստանի տեսարժան վայրերով։
«Ամռանը ակտիվ հանգստանում և աշխատում եմ: Սցենարները սովորում եմ լողավազաններում. մեկտեղում եմ հանգիստն ու աշխատանքը:Երբ ավարտվի կորանտինը, մի հետաքրքիր հանգիստ կմտածեմ»,- ասում է Սաթենը։

Սաթենը նաև հայտնեց, որ օգոստոսի 24-ից հայկական «Նոր Հայաստան» և ամերիկյան «Արտն» հեռուստաալիքներով հեռուստադիտողը կարող է դիտել իր մասնակցությամբ «Ապակե երազանք» նախագիծը:
«16 մասանոց, շքեղ դերասանական կազմով, հզոր սցենարով և ռեժիսորական հետաքրքիր լուծումներով մեր նոր նախագիծը աննախադեպ է: Գժվելու թիմ է, պրոֆեսիոնալներ, յուրաքանչյուրս մեր գործում արել ենք մաքսիմալը՝ հագեցած նախագիծ ունենալու համար, ու վստահությամբ ասեմ` մենք դա արել ենք: Յուրաքանչյուր կերպարի վրա աշխատել ենք մանրակրկիտ: Իմ կերպարի անունը Ռոզի է…»,- պատմում է դերասանուհին։

Առաջին անգամ հենց մեզ հետ զրույցում Սաթենը որոշեց խոսել իր անձնականի մասին՝ հայտնելով, որ շուտով հայտարարություն է անելու, որով վերջ է դնելու իր անվան շուրջ պտտվող կեղտոտ բամբասանքներին։

«Անձնականում էլ հետաքրքիր նորություններ ունեմ: Տարիներ առաջ սիրել և հավատացել եմ, նվիրվել անմնացորդ, ինչի համար մինչև հիմա հայտնվել եմ քաղաքի բամբասկոտ մասայի թիրախում, որոշել եմ այդ կեղտոտ բամբասանքներին վերջ դնել, որը խանգարում է հիմա ինձ ու տղայիս: Որոշել եմ պաշտպանել երեխայիս իրավունքները և արժանապատվությունը: Լռել եմ այս թեմայով և երբևէ չէի էլ խոսի, բայց մարդիկ մաքսիմալ և միակողմանի հանրայնացրին թեման, հյուսեցին լեգենդներ արդարացնելու համար իրենց սխալները, փոքրությունը»,- ասաց Սաթենը՝ եզրափակելով իր խոսքը,- «Յուրաքանչյուր կին իրավունք ունի սխալվելու երիտասարդության, հիմարության, միամտության, սիրո պատճառով։ 1 անգամ․․․ինձ համար շատ թանկ նստեց այդ մեկ անգամը»։

(Visited 28 times, 1 visits today)