Հրաշալի լուր. Սահմանամերձ գյուղի բնակիչները տարիներով կիսով չափ կվճարեն կոմունալ վճարները և ոչ միայն

Պետությունը 100%-ով կօգնի սահմանամերձ գյուղերի բնակիչներին

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ առաջիկա տարիների ընացքում փոխհատուցումներ են ստանալու սահմանապահ գյուղերի բնակիչները:

Առաջիկա երեք տարում եւս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած
-50% էլեկտրաէներգիան, -50% բնական գազը, -50% ոռոգման ջուրը

Ադրբեջանական վшյրшգություններից վնասված բնակելի տները՝ օրենքի ուժով
100% կվերականգնվեն անվճար (աշխ. սկսվել են)
Շրջիկ առևտրի կետերի տուրքը՝ 50 հազար ...

Սպшնվшծ գյուղ. եւ/կամ մթերատուկենդանիների համար կտրվի
100% փոխհատուցում սպшնվшծ մսատու կենդանիների համար

Աստված մի արասցե, վիրшվորվելու հետեւանքով հաշմшնդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվագ
1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն
5 մլն դրամ զոհվшծի ընտանիքին

«Սիրելի հայրենակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ կառավարության քննարկումներից հետո Էդուարդ Աղաջանյանն արդեն իսկ շրջանառության մեջ է դրել իմ եւ Սիփան Փաշինյանի հեղինակած օրենսդրական նախագիծը։ Օրենքի այս լրացումներն ու փոփոխությունները հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտա մինչեւ 2024թ. հունվարի մեկը պետությունից ստանալ վերոնշյալ աջակցությունները։

Հ.Գ. Գործընկերներ այլ պատգամավորի հետ այս պահին աշխատում ենք ուսման վարձերը եւ մանկապարտեզները փոխհատուցելու տարբերակների վրա»,- գրել է պատգամավորը:

(Visited 26 times, 1 visits today)