«Հույս ունեմ` Բելառուսի դեսպանն արդեն կանչվել է ՀՀ ԱԳՆ». Արման Բաբաջանյան

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի քաղաքական և քաղաքացիական հանրությունը պետք է մի մարդու պես Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից անհապաղ պահանջի հրապարակայնորեն պատասխանել Բելառուսի տխրահռչակ նախագահ Լուկաշենկոյի՝ Սոլովյովի հետ վերջին հարցազրույցում արած անթույլատրելի հայտարարություններին։

Հույս ունեմ, որ Բելառուսի նորանշանակ դեսպանն արդեն կանչվել է ՀՀ ԱԳ նախարարություն՝ պարզաբանման։

 

Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը առևտրի առարկա չէ, ոչ ռուս-թուրք-ադրեջանական դաշինքի, ոչ ռուս-բելառուսական միութենական պետության, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ ԽՍՀՄ վերածննդի հույսերով մեռնող այս զառամյալի երազանքների համար, ոչ իսկ նրանց, ովքեր Հայաստանում հաշտվել են մեր երկրի անվտանգությունը գնել՝ երկրի ինքնիշխանությունը հանձնելու դիմաց։

 

Չկա անվտանգություն առանց անկախության, չկա անվտանգություն առանց ժողովրդավարության, չկա Հայաստան առանց անկախության

(Visited 126 times, 1 visits today)