Հիշեք, մեկ մարդու պես հաղթահարելու ենք էս տուֆտա փորձությունը ու մեկ ամսից անեկդոտներ են պատմելու այս օրերի մասին։

 

Շատերդ արդեն գլխի եք ընկնում, ով էլ ոչ՝ շուտով կհասկանա։
1. Նկատե՞լ եք որ ոչ մի պետություն իր քաղաքացիներին չի ասում թե դիմացեք, հեսա դեղ կամ պատվաստանյութ կգտնենք։ Նկատե՞լ եք, որ ԱՀԿ-ն նույնպես չի քաջալերում մոտալուտ պատվաստանյութի կամ դեղի հնարավոր հայտնությամբ։
2. Եթե նկատեցիք, ուրեմն նկատեք նաև, որ մարդկությունը որոշել է ոչ թե հեռու մնալ այս համաճարակից, ինչը փորձեցին բայց չստացվեց, այլ որոշել են անցնել այս վտանգի միջով հնարավորինս քիչ կորուստներով։ Քիչ կորուստներով, թե մարդկային, թե նյութական։
3. ՀՀ-ում սպասվում է մի քանի հազար դեպք։ Հնարավոր են մահեր։ Սա լինելու էր անկախ նրանից, թե Էջմիածնում նշանդրեքը կանեին, թե կչեղարկեին։ Անկախ նրանից օդանավով արտերկրից եկածները կմտնեին կարանտին, թե կգնային իրենց տները։ Վարակը գալու էր մի օր, ու ինչպես մյուս զարգացած երկրները, մենք պիտի անցնենք դրա միջով մեկ մարդու պես, միասնական ու լավատեսորեն։
4. Այժմ խնդիրը հետևյալն է։ Հիվանդանանք հնարավորիս քիչ, մինչև եղանակները տաքանան, հիվանդանանք հերթով, որ հիվանդանոցներում չլինի բուժօգնության ճգնաժամ։
5. Ուշադրություն։ Ունենք մոտ 50 դեպք, ու չունենք ոչ մի ծանր հիվանդ։ Առաջիկա 100 , հետո 200, հետո 300 դեպքերը լինելու են անսպասելի շուտ, անսպասելի արագ։ Տակներդ չանեք երբ դա տեղի ունենա։ Հիշեք, մեկ մարդու պես հաղթահարելու ենք էս տուֆտա փորձությունը ու մեկ ամսից անեկդոտներ են պատմելու այս օրերի մասին։

(Visited 14 times, 1 visits today)