ՀԱՐՑՈՒՄ. Համաձա՞յն եք, որ Փաշինյանի օրոք Հայաստանում շատ բան է փոխվել

ՀԱՐՑՈՒՄ. Համաձա՞յն եք, որ Փաշինյանի օրոք Հայաստանում շատ բան է փոխվել

Թավշյա հեղափոխության խաղաղ գործողություններով ուղեկցված ցույցերի, երթերի ակնառու քաղաքական արդյունքներից մեկը եղավ ապրիլի 23-ին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ երկրորդը՝ մայիսի 8-ին Ազգային Ժողովի կողմից «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելը։ Հեղափոխության առաջին փուլում (2018 թվականի ապրիլի 13 — մայիսի 8) բողոքի գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, որը այդ փուլի սկզբում՝ առաջին տասնօրյակում չհաջողվեց։

Verelq News | Ես կորոշեմ՝ Սերժ Սարգսյանի ...

Շարժումը սկսեց Իմ քայլը և Մերժիր Սերժին նախաձեռնություններով։ 2018 թվականի ապրիլի 17–ին, երկրում, փաստացի, սկսված հեղափոխության պայմաններում, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ–ի վերահսկողության ներքո գտնվող՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց հետո հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «Թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից ՀՀԿ-ի հեռացումը և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը։

(Visited 125 times, 1 visits today)