Հայտնի նարկոբարոնի եղբայրը ծալովի սմարթֆոն է թողարկել

Հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբար Ռոբերտոյի եղբայրը զբաղվում է էժան ճկուն էկրանով ծալովի սմարթֆոնների թողարկմամբ: Նա իր գաջեթը գնահատել է 349 դոլար, գրում է Digital Trends-ը:

Նորույթը ստացել է Pablo Escobar Fold 1 անվանումը: Սարքն աշխատում է Android 9 օպերացիոն համակարգով, ունի երկու 16 մեդապիքսելանոց տեսախցիկներ հետևի մասում և 20-մեգապիքսելանոց տեսախցիկ սելֆիի համար: Ներկառուցված իշողության ծավալը 128 ԳԲ է:

Կոլումբացին հայտարարել է, որ գաջեթը չի կոտրվի, քանի որ էկրանը պատրաստված է «հատուկ պլաստիկից»: Բացի այդ, հեռախոսի սեփականատիրոջը հնարավոր չի լինի հետևել, քանի որ այն գերբարդ պաշտպանություն ունի:

Փորձագետները նշում են, որ նարկոբարոնի հարազատի սարքը աշխարհում առաջին ծալովի Royole FlexPai սմարթֆոնի պատճենն է: Այնուամենայնիվ, մասնագետները չեն բացառում, որ հնչեղ անունն ու ցածր գինը կարող են գաջեթը հանրաճանաչ դարձնել:

(Visited 22 times, 1 visits today)