Հայկական միջավայրում ռուսերեն կոտրատվողներ և կիսանգլերեն չրթողներ նաև ձեզ է վերաբերում

Վահրամ Թոքմաջյանը իր ֆեյբուքյան էջում գրել է

Մի քանի անգամ բարձրաձայնել եմ խտացված բողոքս` հայկական միջավայրում ռուսերեն կոտրատվողների հանդեպ(որոնց մայրենին ռուսերենը չէ)։ Կիսաանգլերեն չրթողներ, էդ նաև ձեզ է վերաբերում, ասեմ իմանաք։ Երբ բառի մի կեսն անգլերեն եք ասում, էն մյուս կեսը հայերեն ու դա անում եք խիստ կլորացված բերանով` լեզուն տեղավորելով վերջին սեղանատամի ստորին հանգույցի տակ, դրանով հեչ առաջադեմ չեք դառնում։ Այ, եթե պատմություն լավ սովորեիք, կիմանայիք, որ ժամանակին սկի անգլիական վերնախավն անգլերեն չէր խոսում դա թողնելով հետնախորշերին։
Որևէ լեզվի դեմ բան չունեմ։ Արտահայտչամիջոցներն են խնդրային։
Շնորհավոր սեպտեմբերի մեկ։

(Visited 15 times, 1 visits today)