Հայկական ծիրանը տրորելով, ադրբեջանցիները ստացան հայության բացառիկ համախմբում.Նվեր Մնացականյանի հրաշալի մեկ րոպեն

Բարև Ձեզ։ Հայկական ծիրանը միակն է աշխարհում։ Աստվածային այս խորհուրդը իմացողը հաստատ չէր վիր ավորի երկրային բարիքը՝ այն ոտնատակ անելով։

Սակայն արեցին՝ ստանալով հայության բացառիկ համախմբում ընդդեմ քոչվորի նետած հիվանդ ատելության։ Ախր ծիրանը զենք չէ, մեր մոսկովյան համախմբումն էլ հաղթանակ չէ չարիքի դեմ։

Հայկական աշխարհի պարզ ոգևորություն էր, որից, այո, պետք է զգուշանալ, ու փորձել ըմբռնել՝ ինչու հայերին ատողը ձախողում է զորահավաքը, իսկ դիրքերում կանգնած հայ զինվորը ինքնակամ հրաժարվում զորացրվելուց մինչև չխաղաղվի իր երկրի սահմանը։

Գյուղնախարար․ Oգոստոսի 1-ի դրությամբ ...

Երբ գտնեք ապրողի մեր այդ պարզ իրավունքը քաղաքակրթական քարտեզում, վերադարձրեք թուրքական տանկն ու իսրայելական մա հաբեր անօդաչու թռչող սարքերը ձեզ այդքան թանկ նստող տերերին։ Իսկ եթե ոչ, բավարարվեք բռ նազավթված հայկական Չարդախլուի պատմությամբ ու գտեք ադրբեջանական որևէ համարժեք բնակատեղի,

ներառյալ Բաքուն, որը տվել է երկու մարշալ, տասներկու գեներալ և յոթ հերոս մարդկության ամենամեծ պատերազմին․ մի գուցե հասկանաք աստծո խնամքին տրված ծիրանը տրորելու տկարամտությունը… Հաջողություն։

(Visited 34 times, 1 visits today)