Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու


Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։Եվ այսպես, նոյեմբերի 13-17-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 13-15 աստիճանով:Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +15+17,գիշերը`+1+3, վաղը ցերեկը կանխատեսվում է +14+16, գիշերը`+1+3։Արդեն նոյեմբերի 16–ի գիշերը Երևանում սպասվում է բացասական ջերմաստիճան`-1+1, իսկ արդեն նոյեմբերի 17–ի գիշերը`-1-3, ցերեկը`+8+10։

(Visited 58 times, 1 visits today)