Համացանցում հայտնվել են նիհարած Ադելի լուսանկարները

Հայտնի երգիչ Դրեյքի ծննդյան երեկույթի ժամանակ պապարացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել երգչուհի Ադելը, ով բավականին նիհար է եղել։ Այս մասին հայտնել է Daily Mail-ը:

Ադելի քաշի և արտաքինի փոփոխությունները սկսվել էին դեռ այս տարվա ապրիլին ամուսնուց՝ Սիմոն Կոնեսկիից ամուսնալուծվելուց հետո: Այդ ժամանակ երգչուհին ասել էր, որ սկսելու է վայելել կյանքը: Նա սկսել է ամեն օր սպորտով զբաղվել և մի քանի ամիս անց իր արտաքինով հիացրել է երկրպագուներին:

Ռեփեր Դրեյքի ծննդյան օրը Ադելը հայտնվել է սև թավշյա զգեստով՝ ցուցադրելով կառուցվածքի փոփոխությունները:

(Visited 28 times, 1 visits today)