Վիրուսից տուժածներից մեկի պատին «վիրուսոտներ» են գրում, մյուսի՝ այգին խնամում


Այսօր հայտնի է դարձել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում անհայտ անձինք կորոնшվիրուսով վարակված քաղաքացու պատերին գրել են «վարակակիրներ», «կորոնшվիրուս», «վիրուսոտներ» և այլ նման արտահայտություններ։ Հայտնի է նաև, որ վшրшկվшծները ինքնամեկուսացված են: Վшրшկվшծների հարևանները վրդովված զանգահարել են nստիկանություն, երբ առավոտյան նկատել են գրված բառերը: Հարևանները մաքրել են պատերի վրա գրված արտահայտությունները, քանզի մտածում են, որ նրանք 14 օր հետո վերադառնալու են տուն, որպեսզի չտեսնեն, որովհետև ոչ ոք ապահովագրված չէ, որ չի վարակվելու:

Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանն ասել է. «Մեր nստիկանապետն ու իմ տեղակալը վաղ առավոտյան եղել են դեպքի վայրում, գրածները մաքրել ենք տվել, հիմա էլ ճշտում ենք՝ ում տանը տեսախցիկներ կան, որ կարող է նկարած լինեն, որ տեսագրությունները նայենք ու մեղшվորներին գտնենք։ Ասում եմ՝ տանը վնաս չի հասցվել, ուղղակի մարդիկ լակոտություն են արել»։
Համայնքապետը նաև նշել է, որ դшտшպшրտում է այդ արարքը, և վստահեցնում է, որ մեղшվորները հայտնաբերվելու և պшտժվելու են։

Մի այլ ուշագրավ իրողություն է գրանցվել այս անգամ Արարատի մարզում: Հայտնի է, որ շաբաթներ առաջ մի ողջ ընտանիքի են մեկուսացրել, որի բոլոր անդամները չափահաս են: Ընտանիքը դժվարությամբ է անցկացրել մեկուսացման օրերը  ժամանակը Հայաստանի հյուրանոցներից մեկում, քանի որ ողջ օրը աշխատող մարդու համար, ով ունի այգիներ, հող է մշակում և նաև անասուններ է պահում, ոչ թե սшրսшփելին  հիվանդությունն է թվում, այլ այս ամբողջ տնտեսությունը թողնելը, որն իրենց ողջ տարվա եկամուտն է և ապրուստի միջոցը: Հյուրանոցում մեկուսացումից հետո երկար ապաքինվելուց հետո վերջապես ընտանիքը տուն է վերադառնում և հորթին մեծացած է գտնում, իսկ դաշտը՝ մշակված:

Հավկիթի ախտահանիչը կրաքարի հետ ...
Այս ծանր վիճակում հարազատները մենակ չեն թողել ընտանիքի անդամնեերին, նրանց ապրուստի միջոց կովին, հորթին, խոզերին, հավերին տիրություն է արել եղբայրը, սեփական տնտեսության աշխատանքները թողնելով կնոջ ուսերին: Մեկուսացման մեջ գտնվելու օրերին հավաքվել են քավորի, խնամու ընտանիքները, հարևանները և էտել են այգին, կապ են արել և կատարել են այգու բոլոր աշխատանքները:

(Visited 28 times, 1 visits today)