Կոռուպցիան վերացած չէ. պարոն Պապոյանը կամ լավ տեղեկացված չէ, կամ մանիպուլացնում է.Վահրամ Թոքմաջյան

Վահրամ Թոքմաջյանն իր էջում գրառում է կատարել.

Պատգամավոր Գևորգ Պապոյանն ուղիղ կապ է տեսնում պարգևավճարների ու կոռուպցիայի վերացման մեջ: Այդ մասին նա հայտարարեց «Արարատ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Պարոն Պապոյանը կամ լավ տեղեկացված չէ, կամ մանիպուլացնում է:
Հայտնի բան է, որ ես դեմ չեմ պարգևավճարներին՝ միջին կամ ցածր օղակներում:
30 տոկոս պարգևավճարը չի կարող վերացնել կոռուպցիան: Վերցնենք տեղեկանք գրող աչոնիկին կամ մարիո մեջի չորրորդ աշխարհի դևի դեմքով ծյոծին, որոնց հիմնականում հանդիպում ենք տարբեր օղակներում: Իրենց անվանական աշխատավարձը 150.000 դրամ է: Մի 50 էլ պարգևատրեցինք, դարձավ 200.000: Հանեցինք հարկ ու տուրքը, տակը մնաց 145-150 հազարի միջակայքում ինչ-որ բան: Էդ մարդը, ամեն տեղեկանքից մաքուր, առանց հարկերի ուներ 3000-5000 դրամ: Օրը մի 20 տեղեկանք կտա՞ր: Կտար: Դե տասը հանուն պետության, տասն էլ՝ յուր բարեկեցության: Ի դեպ, էդ մանր թվերը նույնիսկ կաշառք չէին համարվում ու չեն համարվում: ՀԻմա դու էկել, մարդու մի օրվա քեշով աշխատածն ուզում ես հարկվելով մի ամսվա համար տալ ու կոռուպցիա վերացնե՞լ: Չի լինելու: Ավելին ասեմ՝ կոռուպցիան վերացած չէ:

Վահրամ Թոքմաջյան. «Բուհերն այսօր ...

Երկրորդ: Հասարակական բողոքը ոչ թե ցածր կամ միջին դասի պաշտոնյայի պարգևավճարին է վերաբերվում, այլ ուղիղ առնչվում է բարձր պաշտոններ զբաղեցնողներին: Մարդիկ չեն նեղվում, որ ԱԺ այգեպանը, աշխատակազմի մասնագետը կամ անգամ պատգամավորի օգնականն է ստանում պարգևավճար: Էդ մարդկանց ստացածը կոպեկներ է: Մարդիկ նեղվում են, որ ԱԺ պատգամավորը կամ նախարարն է ստանում պարգևավճար: Չի կարող ԿԳՄՍ նախարարը ստանալ 1.500.000 քանի դեռ ուսուցիչի աշխատավարձը չի հատում ամսվա մինչև 10-րդ օրը չարքաշ ապրելու շեմը: Սա է խնդիրը պարոն Պապոյան:
Կամ, կարելի՞ է եզրակացնել, որ դուք, որպես պատգամավոր, եթե չստանայիք պարգևավճար, զբաղվելու էիք հովանավորչությամբ, որպեսզի լրացնեք այդ 30 տոկոսի բացը: Իսկ մենք այդպես չէինք պայմանավորվել: Ու ընդհանրապես, պարգևավճար հասկացությունն ունի հստակ սահմանում: Օրենսդիր եք, կարող եք նաև նայել:

Վահրամ Թոքմաջյան. Ինչ է ...

Օրինակ ես, որ պարգևավճար չեմ ստանում, կարո՞ղ եմ սովորողներից կաշառք վերցնել, ցածր գնահատական դնել, որ գան մոտս պարապելու: Էդ տրամաբանությամբ արդարացված կլինի:
Բայց ես դա չեմ անի: Գիտե՞ք ինչու: Երբ ստորագրել եմ աշխատանքային պայմանագիր, իմացել եմ նաև վարձատրության չափը ու երեսպաշտ չեմ, որ պատճառներ գտնեմ հակաիրավականությամբ զբաղվելու:

(Visited 14 times, 1 visits today)