Կոչ, մեր սիրելի վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին, ներգրավել Լևոն Շիրինյանին պետականաշինության գործընթացի մեջ

Գյուտ արած չեմ լինի, եթե ասեմ, որ Ձեր իշխանավարության «աքիլեսյան գարշապարը» թերևս՝ կադրային քաղաքականությունն է: Արդեն իսկ մազոխիզմի է նմանվում այս ամենը: Ետհեղափոխական ամենասկանդալային դեպքերը անմիջական կապ ունեն ոչ այլ բանի, քան Ձեր իսկ կադրային քաղաքականության հետ. անփորձ ու անտեղյակ մարզպետներ և այլ պաշտոնյաներ; կոռումպացված համակարգում «հալալ-զուլալի» պես նախկինում աշխատած և հեղափոխությունից հետո վերանշանակված կադրեր (նոր գինին հին տիկերի մեջ չի դրվումProperty and Income of Levon Shirinyan the First Number in the ...ժամանակին «վեթինգի» չենթարկված դատական համակարգ, ոստիկանություն, ՀՔԾ, որոնց անգործության պատճառով հանրապետականների դարաշրջանի երկիրը կեղեքած համայնքապետերը ոչ միայն շարունակում են մնալ իրենց տեղերում, այլ նաև՝ աշխատել հին ոճով, չվախենալով բացահայտումներից (աուդիտներ չկան, թալանածի համար պատասխանատվություն՝ նույնպես)… Այս ցանկը շատ երկար է:Նիկոլ Փաշինյանից բարձր ...Դուք միշտ պնդել եք և հիմա էլ պնդում եք, որ ժողովուրդն է իշխանությանը «գործի ընդունել», ժողովուրդն է որոշում՝ ով լինի կամ չլինի իշխանություն: Հաճելի է, բայց այնքան էլ այդպես չէ: Ժողովուրդը Ձեր կառավարութունում չի տեսնում նրանցից շատերին, ովքեր կան հիմա, փոխարենը՝ կան անձիք մեր երկրում, որոնք վայելում են ազգաբնակչության մեծամասնության անվիճելի հարգանքը, բայց, չգիտես ինչու, անտեսված են Ձեր կողմից

Եվ այդ մարդկանցից մեկը (թող նա լինի սիմվոլը Ձեր կողմից անտեսված, բայց պետականաշինության համար շատ կարևոր հարյուրավոր և գուցե հազարավոր մարդկանցից մեկը, ով կարող է փոխարինել անիմաստ աշխատավարձ ստացող Ձեր կադրերից մի 100 հոգու միասին վերցրած) հարգարժան Լևոն Շիրինյանն է՝ իմաստուն և հայրենասեր մարդ, քաղաքագետ, հասարակական գործիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր:

Գուցե Դուք առաջ քաշեք այն փաստարկը, որ բոլորին է տրվել հնարավորություն՝ առաջադրվելու պարլամենտական արտահերթ ընտրություներին: Ճիշտ եք, բայց եկեք նկատի ունենաք մի հանգամանք. այդ ընտրություններում ունեինք օրհասական խնդիր՝ միասնական զարկ տալ և չթողնել ՀՀԿ-ին ոչ մի շանս, համախմբվելով մեկ քաղաքական ուժի շուրջ: Այդ խնդիրը մեր իմաստուն ժողովուրդը կատարելապես լուծեց, սակայն, ոչ թե ՔՊ-ականների սիրուն աչքերի համար, այլ, ժողովրդական լեզվով ասած՝ Ձեր և մեր հեղափոխության ամրապնդման խաթր: Արդյունքում քաղաքական դաշտից դուրս մնացին այս ճգնաժամային իրավիճակում մեզ համար անչափ կարևոր անձիք:

Ուստի, կոչ ենք անում վերանայել Ձեր կադրային քաղաքականությունը և սկիզբ դնել անհրաժեշտ մարդկանցով կառավարությունը համալրելու գործընթացին: Իսկ եթե ավելի անձնավորված՝ կոչ ենք անում ականջալուր լինել հարգարժան պարոն Շիրինյանի հնչեցրած գաղափարներին:Լևոն Շիրինյան․ Կասեցրեք ...Երբեմն լսում ենք իշխանական կորպուսից՝ կադրերի դեֆիցիտի մասին միֆեր: Չկա նման դեֆիցիտ, ուղղակի ճիշտ տեղում չեք փնտրում: Բացի ՔՊ-ականներից և նախկին ՀՀԿ-ականներից կան նաև հազարավոր իմաստուն ու բանիմաց անձիք, որոնք չեն զիջում ներկաներին ոչ հեղինակությամբ, ոչ հեղափոխության իդեալներին նվիրվածությամբ, ոչ սկզբունքայնությամբ, ոչ էլ պրոֆեսիոնալիզմով: Ուղղակի պետք է մի քիչ ավելի լայն նայել կադրերի ընտրության հարցին:

Լսեք ժողովրդի կոչը… Բոլոոր նրանք, ովքեր միացել և միանալու են այս ստորագրահավաքին՝ մի փոքր մասն են կազմում ժողովրդի, որը համամիտ է ինձ հետ այս հարցում:

Հարգանքներով՝ ՀՀ քաղաքացի, միշտ անկուսակցական, Հայաստանի ֆանատ Մարկ Հովհաննիսյան

(Visited 541 times, 1 visits today)