Կոկա-Կոլա ընկերության նախկին գործադիր տնօրեն Բրայան Դայնսոնի ելույթը, որ տևել է 30 վայրկյան

Похожее изображение

 

Կոկա-Կոլա ընկերության նախկին գործադիր տնօրեն Բրայան Դայնսոնի ելույթը, որ տևել է 30 վայրկյան։

«Պատկերացրեք՝ կյանքը խաղ է` կազմված 5 գնդակների աճպարարությունից։ Դրանք են՝ աշխատանք, ընտանիք, առողջություն, ընկերներ և հոգի։ Ձեր խնդիրն անընդհատ այդ գնդակները վերևում պահելն է։

Դուք կհասկանաք, որ աշխատանքի գնդակը ռեզինե է. եթե հանկարծակի այն գցեք, նորից վեր կբարձրանա։

Իսկ մնացած 4 գնդակները` ընտանիքը, առողջությունը, ընկերները և հոգին, ապակե են: Եվ եթե դրանցից մեկը պատահաբար գցեք, այն անվերադարձ կփչանա՝ կխազխզվի, կճաքի, լուրջ կվնասվի կամ էլ ջարդուփշուր կլինի: Այն երբևիցե չի լինի այնպիսին, ինչպիսին առաջ էր: Դուք պետք է դա գիտակցեք և փորձեք այնպես անել, որ դա տեղի չունենա։

Աշխատեք առավելագույն արդյունավետությամբ աշխատանքի ժամանակ և ժամանակին տուն վերադարձեք: Անհրաժեշտ ժամանակ հատկացրեք Ձեր ընտանիքին, ընկերներին և լիարժեք հանգստին:

Արժեքն արժևորվում է միայն այն ժամանակ, երբ այն գնահատում են»։

(Visited 64 times, 1 visits today)