Կիսամերկ ու լխտիկ Սերգեյը… Երբ հայտնի աղջիկներն ամուսնանում են փոր ունեցող տղամարդու հետ, մարդիկ ասում են՝ գումարի համար է. Գոհար Ավետիսյանի խոստովանությունը

Գոհար Ավետիսյանն ամուսնու հետ մեկնել է Դուբայ հանգստի: Սովորության համաձայն՝ դիմահարդարն արդեն հասցրել է մանրամասներ ներկայացնել իր հանգստից, հյուրանոցային համարից և ոչ միայն: Շուտով կներկայացնի նաև, թե որքան է այս ամենն արժեցել:

Հերթական սթորիներից հետո Գոհարը ստացել է քննադատական նամակներ: Հետևորդներից մեկը հարցրել է, թե ինչու է Գոհարն ամուսնացել Սերգեյի հետ, ինչին նա պատասխանել է հետևյալ ձևով.

«Երբ ուրիշ՝ հատկապես հայտնի աղջիկներն ամուսնանում կամ հանդիպում են փոր ունեցող տղամարդու հետ, լրատվամիջոցներն ու մարդիկ միանգամից ասում են՝ գումարի համար է,- գրել է Գոհարն ու կատակել, որ իր դեպքում դա չի ացնի,- Իրականում, Սերգեյը հումորիստ է, շատ բարի է և ունի բացասական ու դրական կողմեր: Բայց սիրում են ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ՝ չնայելով ոչնչի»:

Դիմահարդարը նաև նշել է, որ իրեն գեղեցիկ կերպարը երբեք էլ չի գրավել: «Այդպիսի կոնֆետները, հիմնականում, զզվելի համ են ունենում»,- գրել է նա:

(Visited 36 times, 1 visits today)