Կառավարությունը կիսով չափ կփոխհատուցի այն բաժանորդների փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի վճարները որոնք

Կառավարության արտահերթ նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը հաստատելու մասին հարցը:

Նրա խոսքով՝ միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝ բնական գազի սպառման գծով 10.000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5.000 ՀՀ դրամը:

«Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով»,-ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ փոխանցումը կատարվելու է կոմունալ ծառայությունը մատուցող ընկերությանը: «Ովքեր ունեն պարտք, դրանք կնվազեցվեն համապատասխան չափով, ովքեր պարտք չունեն, կառաջանա կանխավճար, որով կնվազեցվի ապագա վճարումը»,-ասաց փոխվարչապետը:Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, թե ինչու է աջակցությունն իրականացվում ոչ թե 100, այլ՝ 50 տոկոսով: «ՀՀ-ում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա, և մենք ուզում ենք այնպիսի քաղաքականություն վարել, որ այդ կուլտուրան որևէ ձևով չվնասենք, որովհետև դա շատ կարևոր է»,-ասաց նա:Վարչապետ Նիկոլ Փաշինյանիի խոսքով՝ ծրագրի շահառու է դառնում ավելի քան 222,000 քաղաքացի: Ընդհանուր առմամբ այս պահին ընդունված միջոցառումներով մոտավորապես 300,000 քաղաքացի է աջակցություն ստանում կամ ստանալու:

(Visited 17 times, 1 visits today)