«Ծնկի եկած ծերունին գերմանացի հանճարեղ ու դժբախտ այն մարդն է, ում շնորհիվ ունենք Եղեռնի իրական պատկերները». Տ. Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը սոցկայքի իր էջում գրել է․ «ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ութ տարի առաջ եղածի հիշեցում ՖԲ-ից։ Սա եզակի պատմական լուսանկար է, թեև վատորակ։ Վաղը կդնեմ ավելի լավ տարբերակը։ Հեղինակը՝ փայլուն հայ լուսանկարիչ Անդրանիկ Քոչարն է։ Ծիծեռնակաբերդում ծնկի եկած ծերունին Արմին Վեգներն է՝ գերմանացի հանճարեղ ու դժբախտ այն մարդը, ում շնորհիվ մենք ունենք Եղեռնի իրական պատկերները։ 1915-16 թթ․ նա գրեթե միակն էր, ով անտեսելով թրքերի արգելքներն ու սպառնալիքները, լուսանկարում էր մեր ազգային ողբերգությունը։ Առանց նրա փաստավավերագրական վկայությունների, պատմությունը կարող էր այլ ընթացք ստանալ։ Վստահ չեմ, որ առանց այդ ճչացող լուսանկարների Մոսկվան կհամաձայնվեր 1965-ին Ծիծեռնակաբերդի կոթողի կառուցմանը։ Արդյոք գիտակցո՞ւմ ենք մենք այս մարդու սխրանքը։ Նա փաստորեն ծնկի է եկել այն հուշահամալիրում, որը ստեղծվեց նաև նրա հսկայական ջանքերի, ապրումների և անձնական ողբերգության շնորհիվ․․․»:

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՈւթ տարի առաջ եղածի հիշեցում ՖԲ-ից։ Սա եզակի պատմական լուսանկար է, թեեւ վատորակ։ Վաղը կդնեմ…

Опубликовано Tigran Khzmalyan Среда, 22 апреля 2020 г.

(Visited 69 times, 1 visits today)