Խոսում են ժողովրդի աղքատության մասին և լիզում են այն մարդու ոտքերը, որի տան զուգարանակոնքը ոսկուց է.Նարեկ Սարգսյան

Երաժիշտ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը և անդրադարձել Նաիրա Զոհրաբյանին.

՛՛Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ եթե հայտնի են դարձել իր այն խոսքերը թե «Առանց կաշառք տալու ԲՀԿ-ն ոչ մի ձայն չունի», ուրեմն իր հեռախոսը գաղտնալսվել է։ Այսինքն Զոհրաբյանը ընդունեց, որ այդպիսի բան է ասել։ Եվ այսպիսի ակամա ինքնախոստովանություն անում է ողջ կուսակցության մեջ միակ գրագետ մարդը։ Մնացածի մասին խոսելն ավելորդ է, որովհետև ինչքան պաշտպանում են իրենց, այնքան շատ են ցույց տալիս իրենց նվաստ կերպարը։

Ինչպե՞ս բնութագրես այդ կուսակցության անդամներին – Կեղծավոր — որովհետև խոսում են ժողովրդի աղքատության մասին և լիզում են այն մարդու ոտքերը, որի տան զուգարանակոնքը ոսկուց է։ Ծախված – որովհետև հանուն փողի ծախել են իրենց ողջախոհությունը։ Ողորմելի – որովհետև փաստարկ չունեն, բայց ստիպված լինելով պաշտպանել իրենց կեր շպրտող մարդուն՝ խղճմտանք հարուցող ելույթներ են ունենում։ Ստրկամիտ – որովհետև ինքնաստորացել են մի մարդու առաջ, որը մեծատառ Ճ տառի գրությունը չի մոռացել, որովհետև երբեք չի իմացել։

На изображении может находиться: 1 человек, на улице

Չեմ օգտագործում «Անազնիվ» «անսկզբունքային» և նմանատիպ այլ բառեր, քանի որ մարդը, որը անազնվությունից բացի ուրիշ արատ չունի, սուրբ է ԲՀԿ-ականների համեմատ։

ԲՀԿ-ի ողջ երևացող կողմը խայտառակություն է։ Ես ինքս ինձ ստորացած եմ զգում, որ այդպիսի աշխարհայացքի տեր մարդիկ մեր երկրի ԱԺ-ում մանդատներ ունեն։ Եվ Նաիրա Զոհրաբյանի կոնստատացիան՝ արձանագրումը, թե առանց կաշառքի ԲՀԿ-ն ձայն չունի, մի ճշմարտություն է, որում համոզված եմ եղել միշտ։

Մեր ժպիտով պատասխանը չկայացած ...

Այս ողջ պրոցեսը այլ բան չէ, քան Ավգյան Ախոռների կապիտալ մաքրություն։ Աղբն այնքան շատ է, որ ողջը մաքրելու համար տարիներ են պահանջվելու։ Կասկած չունեմ, որ աղբը մաքրելուց հետո այն մարդիկ, որոնք իրենց մանկության հերոսների մասին էին խոսում ԱԺ-ում,ո՛չ միայն ԱԺ-ում չեն լինի, այլ նույնիսկ ԱԺի դիմացի մայթով կամաչեն անցնել։ Իրենց ներկայություն ԱԺ-ում պղծություն է՛՛։

 

(Visited 98 times, 1 visits today)