Լսու՞մ ես, Պեպ, սա Լեոն է, հանգստացիր. Գլեբը պատմել է, թե ինչպես էր Գվարդիոլան բղավում Մեսսի վրա

«Բարսելոնայի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը պատմել է, թե կատալոնական ակումբում ինչպես են վերաբերվում Մեսսիին

«Մարզումներին ոչ-ոք ձայն չի բարձրացնում նրա վրա: Մի անգամ Գվարդիոլան բղավեց Մեսսիի վրա, իսկ նա թողեց գնդակն ու հեռացավ պարապմունքից: Հետո Չավին մոտեցավ Գվարդիոլային ու ասաց. «Լսու՞մ ես, Պեպ, սա Լեոն է, հանգստացիր»:Երբ նա ինչ-որ ֆանտաստիկ գոլ էր խփում, լեգեոներները նրա մասին շշուկով էին խոսում. «Տեսա՞ր, թե ինչ արեց «փոքրիկն» այսօր»: Անրին, Մարկեսը, Գուդիոնսենը. նրանք էլ էին աստղեր, բայց շշուկով էին խոսում լեգենդի մասին:

Մեսսին յուրահատուկ է: Նրա հանդեպ ոչ մի խանդ չկար: Պարզապես բոլորը հասկանում էին, որ նա լավագույնն է. Մեսսին արքա է»,-ասել է Գլեբը «Вацко Live»-ին տված հարցազրույցու

(Visited 19 times, 1 visits today)