Իսկ դուք գիտեի՞ք ով է արժանացել «Միսս Երևան» տիտղոսին

«Երևանի սիրուն աղջիկ» ահա այսպիսի խորագրով, երեկ՝ նոյեմբերի 23-ին Մեգամոլում տեղի ունեցավ «Միսս Երևան 2019» գեղեցկության մրցույթը, որի «Միսս Երևան» տիտղոսին արժանացավ Անգելինա Տանանյանը և ստացավ գլխավոր նվերը՝ ավտոմեքենա:

2004 թվականից իվեր Երևանը չի ունեցել իր գեղեցկուհուն և այժմ «Երևանի սիրուն աղջիկ» նախագիծը սկսում է նոր «Միսս Երևան» գեղեցկության ամենամյա մրցույթը: Նախագծի կազմակերպիչների նպատակն է ամենամյա մրցույթով գտնել Երևանի գեղեցկուհուն, որը կհանդիսանա մայրաքաղաքի խորհրդանիշ և ողջ տարի կմասնակցի երևանում կայանալիք բարեգործական, սոցիալական, նորաձևության, սպորտի և տուրիզմի բնագավառի ծրագրերին:

Միջոցառումը լի էր հետաքրքիր պարային համարներով, շքեղ շոու ծրագրով, հայտնի հյուրերի մասնակցությամբ և երաժշտական հիթերով: Իր նոր երգով ներկայացավ Նիկ Եգիբյանը, գեղեցիկ կատարումներով հանդես եկավ երգչուհի Լինա Խաչատրյանը, իսկ հաղորդավարներն էին` Արսեն Գրիգորյանը և Լուիզա Ներսիսյանը:

Նաև բազում նվերներ մասնակիցները ստացան հովանավորների կողմից: Միջոցառման ընթացքում հանդիսատեսը և ժյուրին հնարավորութություն ունեցան դիտելու աղջիկների մասին կարճ տեսահոլովակներ, որոնցում մասնակիցները պատմում են իրենց մասին:

Նշենք, որ մրցույթի հաղթող գեղեցկուհին՝ Անգելինան, 18 տարեկան է, սովորում է երաժշտական քոլեջում, դաշնակահարուհի է, իր հարցազրույցում Անգելինան նշել է, որ հետագայում երազում է իր փորձով կիսվել մանուկների հետ: Մինչև «Միսս Երևան 2019»-ի հաղթող ճանաչվելը, այն հարցին թե ի՞նչ նոր բան կտա «Միսս Երևան 2019» մրցույթը մեր քաղաքին Անգելինան պատասխանել է՝ «Կտա մի այնպիսի գեղեցկուհու, ով պատվով կներկայացնի իր քաղաքը»:

Իսկ մրցույթի շքեղ բացումը և փակումը իրականացրեցին Yerevan Drums-ի աղջիկները:


                     

(Visited 41 times, 1 visits today)