«Իսկ դու՞ ում կողքին ես քնում այս գիշեր»․ Իսրայելական Steimatzky գրախանութի գրքերի ամենաօրիգինալ գովազդը

Գիրք նվիրելու տոնը թերևս ընթերցասերների ամենասիրելի տոնն է, որին նրանք անհամբերությամբ են սպասում, որ կարողանան համալրել իրենց գրադարանը ևս մեկ արժեքավոր գրքով։

Այդ տոնին ընդառաջ տարբեր գրախանութներ փորձում են հետաքրքիր գովազդներով հանդես գալ, սակայն նրանցից հատկապես տարբերվեց իսրայելական մի գրախանութ։

Steimatzky իսրայելական գրախանութը որոշեց գրքերի այսպիսի հետաքրքիր գովազդ անել։ Գովազդի հիմնական նշանաբանը հետևյալն է. 《Լավ գիրքը միշտ էլ կընկերակցի քեզ》։

Լուսանկարներում հավաքվել են ընթերցողներն ու գրքի գլխավոր հերոսները, որ գիշերն ընկերակցում են միմյանց։

Վերջում այսպիսի հարց են տալիս գովազդատուները .

«Իսկ դու՞ ում կողքին ես քնում այս գիշեր »։

(Visited 23 times, 1 visits today)