Ինչպես է նշել իր 30-ամյակը Աննա Դովլաթյանը

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը տոնել է 30-ամյակը:Աննայի այս տարեդարձն առանձնահատուկ է, քանի որ նա և ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, այս շրջանում սպասում են իրենց առաջնեկին:Դերասանուհին նշեց, որ ծննդյան օրը տարբերվող զգացողություններ է ունեցել. «Մի փոքր այլ զգացողություն ունեի: Դժվարանում եմ բացատրել՝ մի տեսակ հուզմունք ունեի: Գուցե պատճառն այն էր, որ ուշադրության կենտրոնում էի»:Աննան պատմեց, որ առաջին շնորհավորանքը ստացել է մայրիկից և ամուսնուց, օրը լի է եղել անակնկալներով: «Օրս առավոտից սկսվել է անակնկալներով: Աշխատանքիս վայրում մեր թիմը նախապես պատրաստված անակնկալներով ինձ էր սպասում»,- ասաց նա:Աննան նշեց, որ տպավորիչ օր է ունեցել: «Անմոռանալի օր եմ ունեցել իմ ամենամոտ մարդկանց հետ: Շատերն այս շրջանում երկրում չէին, բայց նրանց ներկայութունը զգում էի,- նշեց հոբելյարը ու հավելեց,- Խնջույքը կազմակերպել էինք մեզ մոտ՝  White Times-ում, քանի որ դիզայնի որոշ փոփոխություններ էինք արել և ավելի գեղեցիկ, տաքուկ և աղջիկներին համահունչ տեղ չէր կարող լինել»:Տոնական տորթը զարդարված էր կակաչներով: Աննան նկատեց, որ տորթի համար ընտրել է նուրբ և բնական կակաչներ, քանի որ դրանք գարնան շունչ էին հաղորդում տորթին:Անդրադառնալով օրվա նվերիներին՝ նա ասաց. «Չեմ սիրում մանրամասնել, բայց ստացել եմ շատ գեղեցիկ ու պետքական նվերներ: Իհարկե, ամենատարբերվող նվերը հենց ամուսնուս կողմից էր»:Դերասանուհին սկսում է կյանքի նոր տասնամյակը, սակայն մեծանալուց չվախենալու իր տարբերակն ունի: «Իմ կյանքը եղել է շատ գունեղ և թախծոտ պահերով լի, մանկությունս եմ շատ կարոտում, սակայն հիմա ապրում եմ իմ երազած կյանքով: Կարծում եմ, երբ հասկանում ես, որ կարևոր է ոչ թե ծննդյանդ թիվը, այլ կյանքիդ որակը, այդ ժամանակ դա դառնում է անկարևոր»,- ընդգծեց նա:

(Visited 33 times, 1 visits today)