Ինչպես են ընթանում Կալավանից Ռոբերտ Ղուկասյանի գործերը Վարչապետի խորհրդական նշանակվելուց հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը՝ Կալավանից Ռոբերտ Ղուկասյանը, Երևանում վարձակալությամբ է ապրում, որպեսզի պատշաճ կերպով իրականացնի կառավարությունում ստանձնած պարտականությունները իսկ ընտանիքը գյուղում է ապրում:Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը ...

Հիշեցնենք, անցյալ տարի Կալավան այցի ժամանակ ծանոթանալով Ռոբերտի` Կալավանի զարգացման ծրագրի հետ` Նիկոլ Փաշինյանը որոշել էր նրան իր խորհրդական նշանակել` այլ գյուղերում էլ այդ փորձը ներդնելու համար։

Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ ...

Ռոբերտ Ղուկասյանը ասաց <<Ես իրականացնողը չեմ, ըստ էության, առաջարկություններ, մտքեր տվողն եմ: Այս ընթացքում տարբեր ծրագրեր են արվել, տարբեր խնդիրների լուծումներ ենք փորձել գտնել՝ հատկապես աղքատ գյուղերի զարգացման հետ կապված: Թիրախային տարբեր միջոցառումներ ենք իրականացնում՝ համայնքների զարգացմանն ուղղված: Երևանից առավել հեռու գտնվող մարզերի արդեն շուրջ 15 գյուղերում շուտով ծրագրեր ենք սկսելու: Աշխատանքներին մասնակցում են  նաև  հայաստանյան բուհերի ուսանողները՝ արդեն թվով 17 ուսանողներ, որոնց ավարտական աշխատանքների թեմաները եղել են գյուղերը»Կալավանի ֆենոմենը․ Մոդել, որ ...Շաբաթը 2-3 անգամ նվազագույնը հանդիպում է վարչապետի հետ,<<Ինձ համար շատ հեշտ և հաճելի է շփվել իր հետ, որովհետև ինքը շատ լավ զգում և պատկերացնում է գյուղերի առօրյան, խնդիրները, բավականին տեղեկացված է այս ամեն ինչից,  և դա է հիմնական պատճառը, որ շատ հեշտ է ստացվում կոմունիկացիան իր հետ>>  ասաց նա:

(Visited 14 times, 1 visits today)