Ինչու պետք է ցավը գա մեր դռան առաջ կանգնի. Ալեն Սիմոնյանը տխուր գրառում է կատարել

Մենք հաճախ շատ բան չենք զգում ու չենք հասկանում. սա մեղադրանք չէ ամենեւին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր առավոտյան երկու վատ լուր ստացա, ընկերոջս մայրը եւ իմ մանկության ընկերը շատ ծանր վիճակում հիվանդանոցում են: Այցելեցի նրանց: Այդ մեծ հիվանդանոցի շենքում բոլորը շատ կարգապահ էին, բոլորի դիմակը նորմալ դրված էր` ոչ քթի տակ իջեցրած, ոչ թեւին կապած, նույնիսկ մարդ կար, որ երկու բժշկական դիմակով էր: Ոչ ոք, թարսի պես, չէր շոգում դիմակից, ոստիկան չէր փնտրում վիճի հետը, հեռախոսով նկարի, հրապարակի: Գիտակցում էին ինչ է, որտեղ են, վտանգն իրենց շատ մոտ է:

Ընկերոջս մայրը 60-ն անց է, վիճակը` ծանր կայուն:

Լկտի սուտ». Ալեն Սիմոնյանը՝ հայկական ...

Ընկերոջս վիճակը շատ ավելի ծանր է, նա ընդամենը 40 տարեկան է, մենք հասակակից ենք, չունի ոչ մի խրոնիկ հիվանդություն, չի էլ ծխում, իսկ հիմա բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Ինչու պետք է ցավը գա մեր դռան առաջ կանգնի, որ նոր մենք գիտակցենք տարրական բաներ:

հ.գ. Աստված առողջություն տա բոլոր հիվանդներին»:

(Visited 43 times, 1 visits today)