Ինչու՞ նոր եթերաշրջանում հեռուստադիտողներն այլևս չեն տեսնի «Լավ երեկո» հաղորդումը

Առաջին ալիքի նոր եթերաշրջանում հեռուստադիտողներն այլևս չեն տեսնի «Լավ երեկո» հաղորդումը, որը վարում էին Արամ MP3-ն ու Գարիկ Պապոյանը:

Արամ MP3-ն ասել էր, որ հաղորդումը վերջնականակապես փակել են, քանի որ էլ մարդ չէր մնացել, որ հյուր չկանչեին:

Երգիչը նշել էր, որ հեռուստատեսային նոր աշխատանք այս պահին չունի և, որ հիմա կենտրոնացել է երաժշտական կարիերայի վրա:

Картинки по запросу "լավ երեկո""

Հաղորդումը փակելու, ինչպես նաև Գարիկ Պապոյանի հետ հետագա համագործակցության հետ կապված մանրամասները պարզելու համար AraratNews.am-ը կապ է հաստատել երգչի հետ:

Картинки по запросу "լավ երեկո""

Ադրադառնալով Գարիկ Պապոյանի հետ հետագա հեռուստատեսային համագործակցությանը` Արամ MP3-ն ասաց. «Էս պահին դեռ տենց բան չկա, բայց հնարավորա`իհարկե»:

Картинки по запросу "լավ երեկո""

Այն հարցին, թե արդյոք հաղորդման դադարեցումը միայն պայմանավորված է «հյուրերի» գործոնով, երգիչը պատասխանեց. «Հա, սկանդալ ման մի եկեք: Միակ պատճառը էտա»:

(Visited 18 times, 1 visits today)