Ինչից է մահացել Գևոն. սիրված դերասանի հուզիչ խոսքերը մահվան մասին (տեսանյութ)

Երեկ՝ հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Գևորգ Դոդոզյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Գևո:

Դերասանը մահացել է հիվանդանոցում, մահվան պատճառ դարձել է բրոնխիալ ասթման:  Գևոյի մոտ կորոնավիրուս չի եղել, նա երկար տարիներ տառապում էր այս հիվանդությամբ:

Գևոն հայտնի է իր բազմաթիվ մանրապատումներով: Վերջին տարիներին համալրում էր Սունդուկյանի թատրոնի դերասանական կազմը:

Նկարահանվել է նաև Արմենիա հեռուսաընկերության «Ոսկե դպրոց» սերիալում:

՛՛Հանգչիր խաղաղությամբ, տաղանդավոր,հումորի մեծ վարպետ, դրական ու լուսավոր մարդ, մեր հարազատ ընկեր Գևո ջան։Դու քո անսպառ հումորով բոլորիս փոխանցել ես ծիծաղ ու ժպիտ, ու մեր հիշողության մեջ կմնաս ամենահումորով վարպետը՛՛,-նրա մասին տխրությամբ գրել են ընկերները։

Հանգչիր խաղաղությամբ, տաղանդավոր,հումորի մեծ վարպետ, դրական ու լուսավոր մարդ, մեր հարազատ ընկեր Գևո ջան։🙏🏻 Դու քո անսպառ հումորով բոլորիս փոխանցել ես ծիծաղ ու ժպիտ, ու մեր հիշողության մեջ կմնաս ամենահումորով վարպետը։ Խորին ցավակցություն եմ հայտնում մեր վարպետ ընկերոջ հարազատներին և գործընկերներին ու կիսում նրանց վիշտը։🙏🏻

Опубликовано Ես և երաժշտությունը/Էդիկ Կարապետյան / Пятница, 26 июня 2020 г.

(Visited 47 times, 1 visits today)