Ի՞նչ հեռավորությամբ գտնվող խանութ, առևտրի իրականացման վայր կարող եք գնալ. պարետի որոշում

Ինչպես արդեն հայտնել ենք, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը մարտի 31-ին ստորագրել է N 27 որոշումը, որով սահմանվել են արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամաբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները, որոնք գործում են մինչև ապրիլի 12-ը, ժամը 23:59:

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Բացառություն են կազմում.

Գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնելու համար տեղաշարժվելը, հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունները՝ ձևաթղթով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

Պարետի որոշումը խմբագրվել է. նշվում է, որ թուլատրվում է նաև բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա գտնվող առևտրի իրականացման վայրեր և դրանցից դուրս գործող առևտրի օբյեկտներ հաճախելը՝ ձևաթղթով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տեսանյութում նաև նշվում է բանկ այցելությունը:

Օրվա ընթացքում մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով ևս կարող եք դուրս գալ տնից՝ ոչ ավել, քանի 500 մետր հեռավորությամբ, իհարկե ձևաթղթով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

(Visited 19 times, 1 visits today)