Ժյուրին ոտնկայս է ծափահարում. Մաշա Մնջոյանը դարձյալ փայլուն կատարում է ունեցել«Ավստրիալիայի ձայնը» նախագծում

Երգչուհի Մաշա Մնջոյանը, ով այժմ մասնակցում է «Ավստրիալիայի ձայնը» նախագծին, հրաշալի է ելույթ ունեցել մրցույթի բաթլ փուլում:

Մաշա Մնջոյանը մրցույթի բաթլ փուլում հանդես է եկել երգչուհի Էլլա Մոներիի հետ: Նրանք կատարել են Արետա Ֆրանկլինի Respect հանրահայտ ստեղծագործությունը: Ժյուրիի անդամները երգչուհիներին հոտընկայս են ծափահարել: Մաշայի մարզիչը՝ Քելլի Ռոուլանդը, բաթլի արդյունքում նախապատվությունը տվել է Մոներիին, իսկ Մաշա Մնջոյանին իր խումբ է հրավիրել ժյուրիի անդամներից Բոյ Ջորջը՝ նրան հնարավորություն տալով շարունակել մասնակցել մրցույթին:

Մաշա Մնջոյանը փայլուն է ներկայացել «Ավստրիալիայի ձայնը» նախագծի բաթլ փուլում

Մաշա Մնջոյանը ելույթի տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում և գրել, որ չափազանց ուրախ է Էլլայի հետ զուգերգի համար: Նա շնորհակալություն է հայտնել Քելլի Ռոուլանդին իր մարզիչը լինելու համար և կրկնակի շնորհակալություն է հայտնել Բոյ Ջորջին, որն իրեն հնարավորություն է ընձեռել շարունակել պայքարը:

Մաշա Մնջոյանը փայլուն է ներկայացել «Ավստրիալիայի ձայնը» նախագծի բաթլ փուլում

Մաշա Մնջոյանը փայլուն է ներկայացել «Ավստրիալիայի ձայնը» նախագծի բաթլ փուլումՏեսանյութը՝ The Voice Australia յութուբյան էջից

Опубликовано Armenpress Понедельник, 29 июня 2020 г.

(Visited 49 times, 1 visits today)