Ընկերներով դրամահավաք արեցինք, սկզբնական քիմիայի համար գումար հավաքվեց,հիմա պետք է աշխատեմ,որ գումար վերադարձնեմ

Այսօր 13։00-ին ռեստորանային համալիրների սեփականատերերը, հանդիսավարները, նկարահանումներ կատարողները, երգիչները կհավաքվեն կառավարության շենքի դիմաց՝ պшրետшտնից խնդրելով, որ իրենց ևս թույլատրվի աշխատել։Շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ նախկինում էլ հայտարարել էին, որ իրենք օրավարձով ապրող մարդիկ են և եթե չաշխատեն, չեն կարող ապրել։ Մասնավորապես, երգչուհի Ջուսը ավելի վաղ նշել էր. «Մեր ոլորտի մի շարք երաժիշտներ եւ երգիչ-երգչուհիներ, այդ թվում՝ ես, որոնք աշխատում էին օրավարձով, մնացել ենք անգործ: Պետք է լուծել օրավարձով ապրող մարդկանց խնդիրները: Կան մարդիկ, որոնք աշխատանքային պայմանագիր չունեն, գրանցված աշխատողներ չեն, մի բան էլ՝ օրավարձով են աշխատում. ի՞նչ են անելու նրանք»։

Ջուսն ասաց, որ այսօր չի միանա այդ ակցիային, քանի որ   այնտեղ, որտեղ աշխատում է,  գործունեությունը թույլատրված է։«Սակայն դա հաստատ պետք է անեն։ Ես իմ ընկերների կողքին եմ։ Մեզ մոտ ամեն ինչ կանոնակարգված է, հետևում ենք բոլոր կանոններին և նորմալ աշխատում ենք․ Հիմա եթե ես միանամ ակցիա իրականացնողներին, կասեն՝ բայց Ջուս ջան, ձերը բաց է, դու ինչու ես եկել։ Բայց ես լրիվ դա համարում եմ ճիշտ, քանի որ մարդիկ կան, չեն աշխատում, ու ոնց ապրեն նրանք»,-նշեց նա։Հարցին, թե դա ռիսկային չէ արդյոք, Ջուսը նշեց, որ մարդիկ հացի խնդիր ունեն ու եթե չբարձրաձայնեն, չխոսեն իրենց խնդիրների մասին, ոչ ոք դրա մասին չի մտածի. «Եթե ուզում են մարդիկ նստեն տանը, ապա պետք է ապահովեն նրանց սնունդով, կոմունալ վարձերը վճարեն, վարկերը մարեն։ Թող մարդկանց կամ գործ տան, կամ փող տան, որ մարդիկ սենց չմնան բոմժի նման»։Ջուս - Bravo.amԵրգչուհին նաև նշեց, որ կառավարությունն իր կոմունալների որոշ մասը ևս փոխհատուցել է։«Երբ աշխատանք չկար, հազիվ գոյատևում էինք։ Ունեմ շատ լավ ընկեր, ով ինձ ապահովում էր սնունդով, հետո լիքը պարտքեր վերցրեցի, ու մինչև հիմա այդ պարտքերը կան ու հիմա պետք է աշխատեմ, որ դրանք տամ։ Ընկերներս ինձ օգնեցին։ Այդ օրերին դիմել եմ կառավարությանը, որ մամայիս հшշմшնդամության կարգ տան, որ քիմիան ստանա կամ անվճար կամ գոնե մասնակի, բայց ինձ պատասխանեցին, որ հիմա չի կարող լինել, քանի որ երկիրը հիմա ծшնր վիճակում է, շատ հիվшնդներ կան, դրա համար չի ստացվի։ Ընկերներով դրшմահшվաք արեցինք, սկզբնական քիմիայի համար գումար հավաքվեց։ Մարդիկ էլ հիմա լավ վիճակում չեն, որ ցանկության դեպքում օգնեն»,-նշեց երգչուհին։

(Visited 10 times, 1 visits today)