Էմմա Շաբոյանն իր 27-ամյակի խնջույքին պարզել է ապագա բալիկի սեռը

Էմմա Շաբոյանն այսօր դարձել է 27 տարեկան: Դերասանուհու այս տարեդարձն առանձնացել է կարեւոր իրադարձությամբ: Էմման երեխայի է սպասում, իսկ նրա սեռը ծնողները որոշել են իմանալ հենց տարեդարձի ժամանակ:

«Հղիության 4-րդ ամսում եմ: Աշխարհի չափ աղջիկ էի ուզում, Աստծուն խնդրում էի, որ առաջնեկս աղջիկ լինի, չնայած՝ տղայի պարագայում եւս շատ ուրախ եմ: Միշտ երազել եմ ինձ նման աղջիկ ունենալ, բայց ոչինչ, հաջորդ բալիկս աղջիկ կլինի. հաստատ կունենամ»,-ասել է դերասանուհին: Էմման եւ ամուսինը՝ Վահեն, 20 օր սպասել են՝ բալիկի սեռն իմանալու համար.«Սեռը միայն հարազատ քույրս է իմացել: 20 օր գաղտնի է պահել եւ տանջվել մեզնից շատ:)»: Դերասանուհին նշել է նաեւ, որ Վահեի հետ արդեն քննարկել են ապագա երեխայի անունները.«Պայմանավորվել էինք, որ աղջկա դեպքում ես եմ որոշելու, տղայի դեպքում՝ ինքը»:

(Visited 46 times, 1 visits today)