Երևանում Եռյակ է ծնվել՝ 3 տղա. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Շենգավիթ Բժշկական կենտրոնի Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է․ Օրերս «Շենգավիթ» ԲԿ-ում բնական ճանապարհով բեղմնավորված, առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման եռյակ է ծնվել: Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակչուհի 25 տարեկան Լաուրա Միրզոյանն ու նրա ամուսինը

պլանավորում էին 2-րդ երեխան: Աննկարագրելի է այն զգայական պահը, երբ հղիության վաղ շրջանում Լաուրան և ամուսինը ՈՒՁՀ հետազ ոտության ժամանակ պարզեցին, որ ոչ թե մեկ, այլ 3 տղա են ունենալու: Երիտասարդ զույգը արդեն մեկ արու զավակ ուներ: Նրանք մտածել նույնիսկ չէին կարող,

որ իրենց երեխաները շուտով ոչ թե երկուսը կլինեն, այլ՝ անմիջապես չորսը, այն էլ տղաներ: Արեգը, Արենը ու Արամը ծնվել են ս․թ․ հուլիսի քսանմեկին, 1700,1950 և 1900 գրամ քաշերով՝ կեսարյան հատման ճանապարհով, 34֊35 շաբաթական հղիության շրջանում «Շենգավիթ» Բժշկական

կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի օգնությամբ: Երեխաները գտնվել են «Շենգավիթ» ԲՀ-ի նորածինների ինտենսիվ թե րապիայի ու վերակե նդանացման բաժանմունքում, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հսկողության տակ ու ակտիվ բուժման կուրսը անցնելուց հետո

բավարար վիճակում դուրս են գրվել։ Իսկ տանը արդեն իրենց սպասում էր ավագ եղբայրը՝ հինգ ամյա Նարեկը: Մեջբերում երիտասարդ մայրիկի շնորհակալությունից․ «Շնորհակալ եմ ամբողջ բժշկական անձնակազմից հոգատար, ջերմ և պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար: Ես Շնորհակալ

(Visited 51 times, 1 visits today)