«Ես մայր եմ դարձել, բայց դեռ շատ բան ունեմ սովորելու եւ իմ աղջկան տալու». Մադոննա Հարությունյան

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն Ինստագրամում իր հետեւորդներին չի թողնում ձանձրանալ՝ պարբերաբար լուսանկարներ եւ տեսանյութեր հրապարակելով ամենատարբեր նկարահանումներից: Նրա ամենաթարմ գրառումներից մեկը վերաբերում է ինքնազարգացմանը՝ որպես շարունակական գործընթաց:«Ինձ համար «դառնալն» ինչ-որ բանի հասնելը չէ, ոչ էլ ինչ-որ նպատակ իրագործելը: Այն ինձ համար մշտական ընթացք է զարգանալու եւ շարունակ կատարելագործվելու հնարավորություն: Ճամփորդությունը երբեք չի ավարտվում: Ես մայր եմ դարձել, բայց դեռ շատ բան ունեմ սովորելու եւ իմ աղջկան տալու»,- ստորեւ ներկայացված լուսանկարին կից գրել է նա:

(Visited 14 times, 1 visits today)