Ես հուսով եմ, որ պատվով եմ կրում պшտերшզմի մասնակից իմ պապի անունը. Նիկոլ Փաշինյան

Հաղթանակի օրը տոն է, որը միավորում է ամբողջ քաղաքակիրթ հասարակությանը: Այն կարեւոր է ոչ միայն ԱՊՀ եւ հետխորհրդային երկրների, այլ նաեւ ամբողջ աշխարհի բոլոր պետությունների համար: «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում այդ կարծիքն է արտահայտել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պատմել է, որ պապը՝ Նիկոլ Փաշինյանը, գնացել է պшտերшզմ, երբ իր հայրն ընդամենը մեկ տարեկան էր: Ընտանիքում պահպանվել են միայն մի քանի լուսանկարներ եւ փոքրաթիվ պատմություններ նրա մասին: Նիկոլ Փաշինյան ավագի մասին հայտնի է, որ նա 138 դիվիզիայի 554 հրաձիգային գնդի սերժանտ էր:Փաստաթղթերից մեկում նշված է, որ նա զոհվել է 1943 թվականի փետրվարին, այլ փաստաթղթեր վկայում են, որ նա անհետ կորել է. վարկածներից մեկով՝ Ստալինգրադում, մյուսով՝ Ղրիմում:«Ռազմաճակատում զոհված, անհետ կորած իմ պապի մի քանի խամրած, հին լուսանկարներ. ահա այն ամենը, ինչ մենք ունենք: Դա շատ արժեքավոր հիշողություններ են մեր ամբողջ ընտանիքի համար: Ես հուսով են, որ պատվով եմ կրում պшտերшզմի մասնակից իմ պապի անունը»,-ընդգծել է վարչապետը:«Մարդկային գիտակցության բարձրագույն աստիճանը զոհվելն է հանուն հայրենիքի, եւ Հայրենական մեծ պшտերшզմի հերոսներն ապացուցել են, որ հասել են այդ գիտակցական աստիճանին»,-ընդգծել է վարչապետը:Փաշինյանը մաղթել է բոլորին տոնական տրամադրություն եւ կոչ արել չընկճվել, որ տոնական միջոցառումները չեն անցկացվի նախապես որոշված ծրագրով: Նա առաջարկել է այլընտրանք՝ տոնել տանը՝ ընտանեկան միջավայրում, կամ առցանց հարթակներում:

(Visited 37 times, 1 visits today)