Ես կողմ եմ, որ մեր ընտանիքների զգալի մասը քանդվի և մարդիկ ամունալուծվեն. Նարեկ Սարգսյան

Ես կողմ եմ, որ մեր ընտանիքների զգալի մասը քանդվի և մարդիկ ամունալուծվեն։ Որովհետև իմ կարծիքով ընտանիքը արժեք է, երբ կա սեր, երջանկություն, ընդհանուր նպատակներ ևն։ Դու պիտի դրսում խնդիր ունենաս, գաս ընտանիքիդ գիրկը և ջերմանաս ու հանգստանաս։ Բայց եթե ընտանիքը քեզ պիտի ինֆարկտի հասցնի, սեր չլինի, ըմբռնողություն չլինի, ուրեմն էդ ընտանիքը էլ քանի՞ կոպեկ արժի, որ մի հատ էլ՝ փայփայես։

Օրինակ եթե շենքը կանգուն է, սեյսմակայուն է, գեղեցիկ է, ուրեմն ափսոս կլիներ քանդելը։ Եթե խարխուլ է, բայց հնարավոր է վերանորոգել՝ պիտի փորձել վերանորոգել և փրկել շենքը։ Բայց երբ շենքը էն աստիճանի խարխուլ է, որ վերականգնման ենթակա չէ՝ ուրեմն դա ավերակ է։ Ո՞վ է տեսել մարդը դնի — ավերակ փայփայի։ Ավերակը առանց ափսոսալու պետք է բուլդոզերով, որպես շինաղբ, հեռացնել և տեղը սարքել նորմալ շենք, որտեղ մարդը ապրել կարողանա։ Ավերակի մեջ չես ապրի, ավերակը քեզ ծածկ չի լինի, քեզ ջերմություն չի տա։ Հլը հակառակը՝ անընդհատ փոշի ու խոնավություն կշնչես, մի օր էլ կարող ա փուլ գա գլխիդ։

Դու չես կարող նոր շենքի մասին մտածել, քանի դեռ չես քանդել հինը։ Հնի ներկայությունը քեզ կաշկանդելու է, քո ուշադրությունը խլելու է։ Հինը պիտի քանդվի, հետքը չմնա, տեղը դատարկ տարածք մնա, որպեսզի միտքդ պարզվի սկսես ավերակի տեղում քո նոր ապագան կառուցելու պլաններ գծել։

Ընտանիքի դեպքում էլ նույնն է։ Ավերակ ընտանիքը բուլդոզերով քանդման ենթակա է։ Ինչքան էլ դուք փորձեք արտաքին ֆասադը նորոգել, դա չի փրկելու։ Ձեր առողջությունն է քայքայվելու։ Ավելի լավ է ապրել առանց ընտանիքի, քան ավերված ընտանիքում։ Եթե հնարավոր է վերանորոգել-փրկել ընտանիքը՝ դա ուրիշ բան։ Բայց մի բան ասեմ՝ եթե մի ընտանիք ասենք մի քանի տարում չի փրկվում, ուրեմն էլ փրկելու բան չկա։ Դա իմ կարծիքն է։

На изображении может находиться: 1 человек

Ես չեմ ասում, թե դա հեշտ գործ է։ Հազար ու մի խնդիր կա՝ սկսած երեխաների հոգեբանությունից՝ վերջացրած շրջապատի հոգեկանությունով։

Բայց եթե ուզում ես երջանիկ լինել, պիտի մի քիչ քաջություն ունենաս և ամուսնալուծվես։

Անկեղծ, ես երազում եմ, որ Հայաստանում լինեն մասսայական ամուսնալուծություններ, բոլոր թունավոր, անսեր, ներվայն, ձանձրալի հարաբերությունները վերջանան ու մարդիկ հանգիստ ապրեն։ Էդ դեպքում էդ ամուսնալուծվածների մեծ մասը երկրորդ ընտանիք կստեղծի ու գոնե մնացած կյանքում մի քիչ կիմանա, թե երջանկությունն ինչ բան ա։

Էլի շատ բաներ էի ուզում գրեի, բայց Narine Ghalechyan-ը ասում ա՝ երկար գրում ես՝ չի կարդացվում

(Visited 328 times, 1 visits today)