Եղանակը Հայաստանում. Որքան կտևի անձրևային եղանակը

Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և կարկուտ: 24-25-ին լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում ապրիլի 24-ի ցերեկը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +4+6, վաղը ցերեկը՝ +11+13։

(Visited 90 times, 1 visits today)