Դուք այսքան ժամանակ չեք իմացել, որ բոլորիդ կողմից սիրելի դերասանուհի Թամարա Պետրոսյանը իրականում…

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն, ում շատերը ճանաչեցին ու սիրեցին «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Ընտանյոք հանդերձ», «Ֆուլ հաուս» սիթքոմներից, այս փուլում հեռուստատեսային որևէ նախագծում հանդես չի գալիս, սակայն, շարունակում է ակտիվ թատերական գործունեություն ծավալել:

Tert.am Life-ի հետ զրույցում Թամարան խոսել է առաջիկայում սպասվող երկու նոր ներկայացման մեջ իր զբաղվածության, հեռուստատեսային նոր առաջարկներ ստանալու, գործնական ու անձնական թեմաների մասին:

Այս օրերին Թամարան Նարեկ Դուրյանի բեմադրությամբ «Օրագիր» ներկայացման վերջին փորձերն է անցնում: Ներկայացման պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին` «Բոհեմ» թատրոնում: Այն նվիրված է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին և հիմնված է արցախցի աղջկա վարած անձնական օրագրի վրա:

«Ճիշտ է, մենք այնպես արեցինք, որ ներկայացումը հանձնվի ապրիլի 24-ին, բայց ընդհանուր առմամբ, ներկայացումը նվիրված է Արցախյան շարժմանը: Ներկայացումը հիմնված է երիտասարդ աղջկա անձնական օրագրի վրա։ Նա այն ժամանակ ուսանողուհի էր, 1983-1988 թվականներին երեք հայ ընկերուհիների հետ ապրում և սովորում էր Բաքվում։ Այդ հինգ տարվա ընթացքում իր ուսանողական կյանքը գրել է օրագրում, որտեղ տեղ է գտել պատմություն այն մասին, թե ինչ կատարվեց Սումգայիթում և դրանից հետո: Այդ կինն իր օրագիրը տվեց Նարեկ Դուրյանին տասը տարի առաջ, երբ վերջինս

    Արցախ էր եկել և ասաց՝ սա իմ անձնական օրագիրն է, ես այնպիսի բաներ եմ գրել, որոնք մի օր կարող են պետք գալ ձեզ, հնարավոր է՝ որոշեք այս թեմայով որևէ բան բեմադրել: Ճիշտն ասած, պարոն Դուրյանը վախեցել էր օրագիրը վերցնել, որպեսզի չկորցնի, փոխարենն այդ կնոջ հեռախոսահամարն էր վերցրել։ Մոտ մեկ տարի առաջ պարոն Դուրյանը ներկայացում բեմադրելու մտահղացում ունեցավ, զանգեցինք այդ կնոջը՝ Լինային, վերցրինք օրագիրն ու դրա հիման վրա կառուցվեց նոր ներկայացում»,- պատմեց Թամարան:

(Visited 260 times, 1 visits today)