«Դառնությամբ ասում եմ մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից»Նիկոլ Փաշինյան

Դառնությամբ եմ ասում, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդ շուրջ 200 քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալացման իր հերթին: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առողջապահական համակարգն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա քաղաքացիներին չեն հասցնում տեղավորել հիվանդանոցներում:Մենք արդեն իսկ քայլում ենք դժոխքի ...

«Մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից: Ընդ որում, ուշացման պատճառը երկակի է. հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկատվության փոխանցումը առողջապահական համակարգին, և տեղեկատվությունը ստացվել է ուշացումով և ռեակցիան էլ եղել է ուշացումով և դրա պատճառով մենք արձանագրել ենք այսպիսի մահ»,- ասաց վարչապետը:

Դիտեք տեսանյութը 2-րդ րոպեից սկսած

(Visited 21 times, 1 visits today)