Գևորգ Պետրոսյանը հավանաբար չգիտի, որ սուրբ Գագիկ Ծառուկյանը զզվել է իրենից.պատգամավորի անդրադարձը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հունիսի 2-ին ես ԱԺ ամբիոնից դիմեցի Գագիկ Ծառուկյանին, Արման Աբովյանին և Նաիրա Զոհրաբյանին և պահանջեցի կարգի հրավիրել իրենց՝ դաստիարակությունից զուրկ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, նաև բուժօգնություն առաջարկեցի, եթե իրենք չունեն ծանոթ բժիշկներ։
Դրանից կես ժամ անց ինձ է մոտենում Արման Աբովյանը և զրույցի հրավիրում, ասում է, որ իրեն Ծառուկյանն է ասել՝ խոսա ինձ հետ, որ Ծառուկյանը իմ ասած ամեն ինչի հետ համաձայն է, որ իրենք էլ են զզվել Գևորի ձեռքը ու մի շարան հայհոյանքներ է տալիս Պետրոսյանի հասցեին, իբր՝ Ծառուկյանն է այդպես խոսում նրա մասին, հավելում, որ լիովին համակարծիք է։
Հիմա լսում եմ Գևորգ Պետրոսյանին ու նրա մտքերը հավերժ մարդու, սուրբ մարդու մասին ու չեմ հասկանում բարոյական մթնոլորտի հետ ի՞նչ է կատարվում այդ խմբակցությունում։
Գևորը գիտի՞, որ սուրբ և հավերժ մարդը վերջին հայհոյանքն է տալիս իրեն: Եթե գիտի, իր համար դա նորմա՞լ մթնոլորտ է, գուցե իրոք լուրջ սինդրոմ կա, կախվածություն բռնությունից։

На изображении может находиться: 1 человек, сидит

Հ.Գ. Աբովյանին ասել եմ, որ ոչ մի բառի չեմ հավատում և Պետրոսյանը հրահանգով է անում այն, ինչ անում է, պուլտով միացնում են ու անջատում։
Հ.Գ. 2. Թող որ այրվեմ դժոխքի կրակներում, եթե մի բառ գոնե ստել եմ կամ կեղծել այս պատմության մեջ։
Մեղք եք, ուղղակի մեղք եք, դուք պատանդ եք, ժողովուրդ»:

Հունիսի 2-ին ես ԱԺ ամբիոնից դիմեցի Գագիկ Ծառուկյանին, Արման Աբովյանին և Նաիռա Զոհրաբյանին և պահանջեցի կարգի հրավիրել…

Опубликовано Kristine Poghosyan Четверг, 18 июня 2020 г.

 

(Visited 53 times, 1 visits today)