Գուչիի հայ դեմքը կրկին Միլանում է, պատրաստվում է համաշխարհային բրենդի նոր ցուցադրությանը (լուսանկարներ)

Արդեն մի քանի օր է Գուչիի հայ դեմքը՝ Արմինե Հարությունյանը կրկին Միլանում է և ակտիվորեն պատրաստվում համաշխարհային բրենդի նոր ցուցադրությանը: Մոդելը ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում իր ինստագրամյան էջում ու ներկայացնում ցուցադրության նախապատրաստական աշխատանքները:Հիշեցնենք, որ աղջիկը գարնանը մեկնել էր Բեռլին՝ ներկա լինելու իր սիրելի կորեական խմբի համերգին:Հենց Բեռլինի փողոցում էլ նրան մոտեցել է մի աղջիկ, որը ֆեյշըն սկաուտ է եղել և առաջարկել լուսանկարել:«Նա ինձ խնդրեց նկարել, հետո փոխանակվեցինք կոնտակտներով: Ավելի ուշ նա ինձ գրեց, որ լուսանկարս ուղարկել է Gucci-ին և ինձ ուզում են տեսնել ֆեյշըն շոուի ժամանակ:Ինձ խնդրում էր հաջորդ օրը մեկնել, սակայն ասացի, որ չեմ կարող, Եվրոպա մեկնելու համար մենք պետք է դիմենք վիզայի համար:Ավելի ուշ նա ինձ գրեց, որ միևնույն է, ինձ ուզում են տեսնել և հրավիրում են Գարուն-ամառ հավաքածուի ցուցադրության քասթինգին»,- պատմել էր Արմինեն:Նրա խոսքով՝ քասթինգին շատ են կարևորել բնական տեսքով ներկայանալը:«Սովորաբարքասթինգներին ներկայանում են բարձրակրունկներով, բայց իրենք ասել էին, որ ներկայանանք ցածրակրունկ կոշիկներով, արտասովոր ձևով չքայլենք, ներկայանանք այնպես, ինչպես առօրյայում: Gucci-ն առանձնանում է նրանով, որ գնում է դեպի բնականը:Այդ իսկ պատճառով քասթինգը հանգիստ անցավ: Քասթինգը հենց Ալեսանդրո Միկելեն էր անցկացնում:Հաճելի էր լինելայնտեղ,- ասել է երիտասարդ հայուհին, որը քասթինգի ժամանակ հասցրել է տպավորել իր արտասովոր կոշիկներով»:

(Visited 29 times, 1 visits today)