Գյումրիում նախնական տեղեկություններով շենք է փլուզվել. մանրամասներ երկրաշարժ հետևանքներից

Հայաստանի Ժամանակով 22:25-ին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

 

Սոցիալական ցանցերում օգտատերերը հայտնում են երկրաշարժի հետևանքների մասին:

 

Օգտատեր Հրաչյա Պապինյանը գրում է. Ալավերդի փլուզումներ կան, շենքերից պատեր են փլվել:

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը գրում է. Գյումրիում նախնական տեղեկություններով շենք է փլուզվել։ Մարդիկ վախից մինչ այս պահը դրսում են։ Մի շարք գյուղեր հոսանքազրկված են, կա հեռախոսային կապի խնդիր։

ԱՂԲՅՈՒՐ՝ socialmedia.am

(Visited 85 times, 1 visits today)