Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ կկարողանա՞ք հավաքել 10/10

 

Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ կկարողանա՞ք հավաքել 10/10

Ոսկին դեղնափայլ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 1064,43 °C, եռմանը՝ 2947 °C, խտությունը՝ 19320 կգ/մ3 (20 °C-ում)։ Ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է (զիջում է արծաթին)։ Մաքուր ոսկին փափուկ է և չափազանց պլաստիկ։ Նրանից կարելի է գլանել մինչև 8•10−6 մմ հաստության նրբաթիթեղ և ձգել 5•10−3 մմ հաստության լար։

Քիմիապես պասիվ է, օդում՝ անգամ խոնավության առկայությամբ չի օքսիդանում։ Չի լուծվում ջրում, ալկալիներում և թթուներում։ Լուծվում է ցիանաջրածնական թթվում, արքայաջրում և օքսիդացնող թթուների խառնուրդներում։ Նրան բնորոշ է կոմպլեքսային միացությունների առաջացումը։

Մաքուր ոսկին չափազանց փափուկ է օգտագործման համար և պետք է օգտագործվի այլ համաձուլվածքների հետ, ինչպիսիք են՝ արծաթը, պղինձը և այլն։ Ոսկին և նրա բազմաթիվ համաձուլվածքները առավել հաճախ օգտագործվում են զարդերի և ոսկեդրամների արտադրության մեջ։

Իր բարձր էլեկտրահաղորդունակության և կոռոզիայի նկատմամբ լավ դիմադրողականույթյան ու քիմիական հատկությունների, ոսկին 20-րդ դարում լայնորեն օգտագործվում է արդյունաբերության բազմաթիվ ոլորտներում։

(Visited 67 times, 1 visits today)