Գեւորգը շատ է ուզում ինձ սպիտակ զգեստով տեսնել

Գեւորգ Գրիգորյանը եւ Սուսի Գեւորգյանը կարանտինային օրերն անցկացնում են Երեւանում:Մեր ձեռնարկած նախագծերը հետաձգվեցին. Արցшխում պատրաստվում էինք զբոսաշրջության կենտրոն բացել գարնան սկզբին:

Երեւան էինք եկել Գեւորգի եւ ընկերների եւս մեկ բիզնես նախաձեռնության համար: Հիմա սպասում ենք բացումը լինի, նոր վերադառնանք Արցшխ: Այս օրերին ազատ ժամանակը շատ է. կարողանում ենք դիտել այն ֆիլմեր, որոնք չէինք դիտել, կարդալ գրքեր, որոնց համար առաջ ժամանակ չէինք գտել»,-նշել է նա:

Մեկուսացման արդյունքում դերասանն ու կինը սկսել են սնվել տանը.«Առաջ շատ էինք ճանապարհորդում եւ դրսում սնվում, իսկ հիմա տանն ենք: Պատրաստել շատ եմ սիրում: Գեւորգը քմահաճ չէ ուտելիքի հարցում, եւ պատրաստում եմ թե՛ ավանդական, թե՛ նոր ուտեստներ: Քանի որ երկու շուն ունենք, ամեն օր կանոնավոր ռեժիմով նրանց զբոսանքի ենք տանում, մենք էլ առիթից օգտնվում ենք ու մաքուր օդ շնչում :Սուսին ասում է՝ Գեւորգի հետ ապրելու ընթացքում նրանից շատ բան է սովորել. «Նրան հանդիպելուց հետո սովորել եմ անսահման նվիրվել եւ սիրել: Մինչ այդ ես շատ էի ընկերներիս հետ ժամանակ անցկացնում, ամբողջ օրը զբաղված էի, իսկ հիմա ավելի տնակյաց եմ դարձել: Բայց առանձնապես ոչինչ իմ մեջ չեմ փոխել, քանի որ Գեւորգն ինձ սիրել է այնպիսին, ինչպիսին կամ»: «Գեւորգն իմ մայրիկի երազած փեսան է, դեռ մի բան էլ ավելի : Երբ մայրս զանգում է, առաջինը Գեւորգից է հարցնում. նրան շատ է սիրում»:Անդրադառնալով հարսանիքին` Սուսին ասել է.«Առաջիկա պլաններում դեռ չկա, բայց այնպես էլ չէ, որ չենք մտածում այդ մասին: Կարծում եմ՝ երբ ժամանակը գա, խնջույք կկազմակերպենք: Հարսի զգեստ հագնելն ինձ համար սկզբունքային չէ, բայց Գեւորգը շատ է ուզում ինձ սպիտակ զգեստով տեսնել»,-եզրափակել է նա:

(Visited 80 times, 1 visits today)