Գերմանիայում ցուցադրել են ՊԱԿ աշխատակից «Մայոր Պուտինի» եզակի լուսանկարներն ու փաստաթղթերը

Դրեզդենում, որտեղ Բեռլինի պատի անկումից հետո ընդդիմադիրները գրոհում էին ԳԴՀ-ի պետանվտանգության նախարարության շենքը, որն առավել հայտնի էր «Շտազի» անունով, առաջին անգամ եզակի փաստաթղթեր են ցուցադրվել:

Ինչպես ներկայացնում է НТВ-ն, այնտեղ ցուցադրված փաստաթղթերի շարքում հայտնաբերվել է մայոր Վլադիմիր Պուտինի անունով տրված վկայականը: Տեղում ռեպորտաժ պատրաստելիս հեռուստաալիքի թղթակիցը պարզել է, որ ՌԴ ապագա նախագահը 30 տարի առաջ ուշադիր հետևել է Բեռլինի պատի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

1985-1900-ականներին Վլադիմիր Պուտինն աշխատել է Դրեզդենում: ՊԱԿ բաժանմունքը գտնվել է «Շտազի»-ի շենքի հարևանությամբ:

Պուտինն ու նրա գործընկերները պատասխանատու են եղել ՊԱԿ-ի և «Շտազի»-ի կապերի համար: Ինչպես նշվում է, Պուտինի ավանդն այն է եղել, որ գերմանական գերատեսչության շենքը գրոհող ցուցարարները միևնույն ժամանակ չեն կարողացել գրավել խորհրդային ներկայացուցչությունը:

Պուտինը գործի բերումով հաճախ է հանդիպել գերմանացի գործընկերների հետ, և նրա անունով ինքնությունը հաստատող վկայական է թողարկվել, որը որպես անցաթուղթ է ծառայել նրա համար: Այն բավականին լավ է պահպանվել:

Հեռուստաալիքի թղթակցին ցուցադրել են նաև Պուտինի այլ լուսանկարներ, նրա կատարած գրացումներն ու թերթում տպագրված հոդվածը:

(Visited 37 times, 1 visits today)